Ուշիի վթարի դեպքով մեկ քաղաքացու ճակատագիրը անհայտ է. ինչ են փորձում պարզել իրավապահները

Ուշիի վթարի դեպքով մեկ քաղաքացու ճակատագիրը անհայտ է. ինչ են փորձում պարզել իրավապահները

Արագածոտն19:40 | նոյեմբերի 4, 2026Ուշիի վթարի դեպքով մեկ քաղաքացու ճակատագիրը անհայտ է. ինչ են փորձում պարզել իրավապահները
լսել հոդվածըԿիսվելGoogle նախընտրելի դարձնել

Ուշիի վթարի դեպքով մեկ քաղաքացու ճակատագիրը անհայտ է. ինչ են փորձում պարզել իրավապահները<!—>

]—>

Իրավապահ համակարգում Ուշիի ոլորանների ողբերգական դեպքով մտահոգիչ իրավիճակ է ստեղծվել։

Բանն այն է, որ Ստեփանավան-Երևան տաքսու կարգավարը (դիսպետչերը ) իրավապահներին հայտնել է, որ տաքսի մեքենայում եղել են 7ուղևորներ։ Այս պահին ուղեւորներից մեկի ճակատագիրը անհայտ է եւ իրավապահները փորձում են հասկանալ, արդյո՞ք նա մինչ ողբերգական վթարը ճանապարհին քաղաքացիներից մեկը իջել է, թե նրա մարմինը եւս գտնվում է ամբողջությամբ ջախջախված մեքենայի մեջ։

Փաստացի, ըստ ArmLur.am-ին հասած լուրերի՝ իրավապահների շրջանում մեկ քաղաքացու ճակատագիր անհայտ է։

Ուշիի ոլորաններում երեկ երեկոյան տեղի ունեցած ողբերգական վթարի հետեւանքով, նախնական տվյալով, մահացել են Ստեփանավան-Երեւան տաքսու վարորդն ու 5 ուղեւորները։ Վարորդը 60-ին մոտ տղամարդ է եղել։ Նրանք եղել են Opel Zafira-ով։

Հիշեցնենք, որ ուղեւորներից երեքի ինքնությունն է այս պահին հայտնի։ Վթարի հետեւանքով մահացել է Լոռու մարզի Լեռնահովիտ համայնքի բնակիչ Էրիկ Մխոյանը, որը 22 տարեկան էր, ուսանող, գյուղից Երեւան էր գնում։

Վթարի հետեւանքով մահացած 26-ամյա Նարինե Բարսեղյանը Տաշիրից էր, նշանածի հետ Երեւան էին գնում։ Նշանածը Երեւանից էր։

Մյուս մեքենայի Jeep-ի երեք ուղեւորները նույնպես ցավոք մահացել են Վահրամ Ասատրյանը, կինը եւ նրանց 18-ամյա որդին։ Վթարի հետեւանքով տուժած մյուս մեքենայի ուղեւորները հիվանդանոցում են։ Վնասվածքներ ունի նաեւ բեռնատարի վարորդը։ Այս պահին կա 9 զոհ 3 վիրավոր։

Տեղադրություն

ԱրագածոտնՀայաստան

Թեմա

Պատահարներ

Իրադարձություն

ՃՏՊ

Աղբյուրը՝ NEWS.am