9 անձի, այդ թվում՝ Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել. ՔԿ

Ձերբակալություն20:43 | նոյեմբերի 4, 20269 անձի, այդ թվում՝ Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել. ՔԿ
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
9 անձի, այդ թվում՝ Սամվել Կարապետյանի նկատմամբ, կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան: Այս մասին հայտնել են Քննչական կոմիտեից:
Ավելի վաղ հայտնել էինք, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանը 64.5 մլրդ դրամի վնաս պատճառելու գործով ձերբակալվել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը: Նույն գործով հանրային քրեական հետապնդում է հարուցվել ևս 35 անձի նկատմամբ:
Այսօր առավոտից իրավապահները խուզարկություն են իրականացրել 65 բնակարաններում և ընկերություններում, այդ թվում՝ Սամվել Կարապետյանի տանը:
Հասանելի է
Թեմա
ՁերբակալությունԱրդարադատություն
Կազմակերպություն
Հայաստանի էլեկտրական ցանցերՈւժեղ Հայաստան
Անձ
Աղբյուրը՝ NEWS.am
