Կիմ Չեն Ընը գնահատել է ԿԺԴՀ-ի նոր ռազմանավի եզակի հնարավորությունները

Կիմ Չեն Ընը գնահատել է ԿԺԴՀ-ի նոր ռազմանավի եզակի հնարավորությունները

Պաշտպանություն13:53 | նոյեմբերի 4, 2026Կիմ Չեն Ընը գնահատել է ԿԺԴՀ-ի նոր ռազմանավի եզակի հնարավորությունները
լսել հոդվածըԿիսվելGoogle նախընտրելի դարձնել

Կիմ Չեն Ընը գնահատել է ԿԺԴՀ-ի նոր ռազմանավի եզակի հնարավորությունները<!—>

]—>

Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետության (ԿԺԴՀ) առաջնորդ Կիմ Չեն Ընը հայտարարել է, որ երկրի նոր ռազմանավը կունենա աշխարհում նմանը չունեցող մարտական հնարավորություններ։ Այս մասին նոյեմբերի 4-ին հայտնել է Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը (ԿԿՀԳ)։

Գործակալության հաղորդմամբ՝ նոյեմբերի 2-ին Կիմ Չեն Ընն այցելել է Նամփհո քաղաքի նավաշինարան և ծանոթացել նոր ռազմանավի կառուցման ընթացքին։ Նրան ուղեկցել է Կորեայի աշխատավորական կուսակցության կենտրոնական կոմիտեի քարտուղար Չո Չխուն Ռյոնը։

Կիմ Չեն Ընի խոսքով՝ նավը նախագծված է համալիր մարտական առաջադրանքներ կատարելու համար՝ հաշվի առնելով պատերազմ վարելու ժամանակակից եղանակները, զարգացման համաշխարհային միտումներն ու ԿԺԴՀ-ի առանձնահատկությունները։ Նա գոհունակություն է հայտնել նավի չափերի և արտաքին տեսքի վերաբերյալ՝ ընդգծելով, որ այդ ցուցանիշներով այն զգալիորեն գերազանցում է 2025 թվականին կառուցված էսկադրային ականակիրը։ Նոր ռազմանավի դասը, ջրատարողությունն ու տեխնիկական բնութագրերը, սակայն, չեն բացահայտվում։

ԿԺԴՀ-ի առաջնորդը նաև հայտարարել է երկրի ռազմածովային ուժերի վերջրյա և ստորջրյա բաղադրիչների զարգացումն արագացնելու անհրաժեշտության մասին։ Նա այդ անհրաժեշտությունը կապել է աշխարհաքաղաքական իրավիճակի փոփոխության և ԿԺԴՀ-ի հակառակորդներից բխող սպառնալիքների հետ։

Այցի ընթացքում Կիմ Չեն Ընը ծանոթացել է նաև նավաշինարանի արդիականացման ծրագրին։ Նա հանձնարարել է բարձրացնել արտադրության ավտոմատացման մակարդակը, ներդնել նավաշինության բոլոր փուլերի կառավարման խելացի համակարգ և ստեղծել լրացուցիչ չոր նավանորոգարան՝ նավերի կառուցման ու վերանորոգման համար։

<!—>

Հասանելի է

[—>русский

Թեմա

ՊաշտպանությունՌազմական

Անձ

Կիմ Չեն Ըն

Տեղադրություն

Հյուսիսային Կորեա

Օբյեկտ

Ռազմանավեր

Աղբյուրը՝ NEWS.am