Հայտնի են երեկ զոհված ամուսինների եւ նրանց որդու անունները (ֆոտո)

Պատահարներ11:45 | նոյեմբերի 4, 2026Հայտնի են երեկ զոհված ամուսինների եւ նրանց որդու անունները (ֆոտո)
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
NEWS.am-ին նոր մանրամասներ են հայտնել դարձել երեկվա ողբերգական վթարի հետեւանքով զոհված ամուսինների եւ նրանց որդու մասին։
Մեզ հայտնի է դարձել, որ վթարի հետեւանքով մահացածը փոխգնդապետ Վահրամ Ասատրյանն է 50 տարեկան, նրա կինը Անժելան ու որդին` 18-ամյա Ռաֆայել Ասատրյանը։
Մեր թղթակցի հաղորդմամբ, տղայի 18-ամյակն օրեր առաջ էր լրացել։ Ընտանիքը նաեւ 2 դուստր ունի։
Հիշեցնենք, որ ընտանիքը Արագածոտնի Հնաբերդ համայնքից էր, նրանք երկար ժամանակ Երեւանում էին ապրում, իսկ երեկ գնացել էին Հնաբերդ։

Թեմա
Իրադարձություն
Աղբյուրը՝ NEWS.am
