ԿԺԴՀ-ն ԱՄՆ-ի հետ երկխոսության իմաստ չի տեսնում՝ վերջինիս թշնամական քաղաքականության պատճառով․ Կիմ Յո Չժոն

ԿԺԴՀ-ն ԱՄՆ-ի հետ երկխոսության իմաստ չի տեսնում՝ վերջինիս թշնամական քաղաքականության պատճառով․ Կիմ Յո Չժոն

Դիվանագիտություն11:12 | նոյեմբերի 4, 2026ԿԺԴՀ-ն ԱՄՆ-ի հետ երկխոսության իմաստ չի տեսնում՝ վերջինիս թշնամական քաղաքականության պատճառով․ Կիմ Յո Չժոն
լսել հոդվածըԿիսվելGoogle նախընտրելի դարձնել

ԿԺԴՀ-ն ԱՄՆ-ի հետ երկխոսության իմաստ չի տեսնում՝ վերջինիս թշնամական քաղաքականության պատճառով․ Կիմ Յո Չժոն<!—>

]—>

ԿԺԴՀ-ն ԱՄՆ-ի հետ երկխոսության անհրաժեշտություն չի տեսնում, քանի դեռ Վաշինգտոնը չի հրաժարվել թշնամական քաղաքականությունից և չի սկսել հարգել հանրապետության ինքնիշխանությունը։ Այս մասին նոյեմբերի 4-ին հայտարարել է Կորեայի բանվորական կուսակցության Կենտրոնական կոմիտեի բաժնի վարիչ Կիմ Յո Չժոնը։

«Չարժե բանակցությունների սեղանի շուրջ նստել նման անվստահելի և թշնամաբար տրամադրված մարդկանց հետ․ սա է մեր հաստատակամ դիրքորոշումը», — նրա խոսքերն է մեջբերում Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը (ԿԿՀԳ)։

Կիմ Յո Չժոնի խոսքով՝ ԱՄՆ-ը հայտարարում է երկխոսության պատրաստակամության մասին, սակայն շարունակում է առճակատման քաղաքականությունը։ Չնայած խաղաղության կոչերին՝ Վաշինգտոնը շեշտը դնում է զորավարժությունների անցկացման և դաշինքի ամրապնդման վրա՝ անտեսելով մյուս կողմի ինքնիշխանությունը, իրավունքներն ու շահերը։ Միաժամանակ ԱՄՆ-ը հրապարակայնորեն հանդես է գալիս երկկողմ հարաբերությունների բարելավման օգտին։

Նշվում է, որ ԿԺԴՀ-ն մտադիր չէ փոխել իր արձագանքը ԱՄՆ-ի բազմակի թշնամական գործողություններին։ Վաշինգտոնի ճնշման ուժեղացումն ուղեկցվում է Փհենյանի պատասխան քայլերով։

Միևնույն ժամանակ դիվանագիտական երկխոսությունը կարող է դիտարկվել որպես խաղաղության ապահովման միջոցներից մեկը, սակայն ԿԺԴՀ-ի համար պետական շահերը շարունակում են առաջնահերթ մնալ։

<!—>

Հասանելի է

[—>русский

Թեմա

ԴիվանագիտությունՔաղաքականություն

Տեղադրություն

Հյուսիսային ԿորեաԱՄՆ

Աղբյուրը՝ NEWS.am