Հունաստանում պայթյունի սպառնալիքից հետո ստուգել են իսրայելական զբոսանավը

Հունաստանում պայթյունի սպառնալիքից հետո ստուգել են իսրայելական զբոսանավը

Հունաստան23:37 | նոյեմբերի 3, 2026Հունաստանում պայթյունի սպառնալիքից հետո ստուգել են իսրայելական զբոսանավը
լսել հոդվածըԿիսվելGoogle նախընտրելի դարձնել

Հունաստանում պայթյունի սպառնալիքից հետո ստուգել են իսրայելական զբոսանավը<!—>

]—>

Հունաստանի Սիրոս նավահանգստում պայթյունի սպառնալիքի մասին հաղորդումից հետո ստուգել են իսրայելական Crown Iris զբոսանավը, հայտնում է Kathimerini-ն։

Վերջին տվյալներով՝ նախնական զննության ընթացքում կասկածելի առարկաներ չեն հայտնաբերվել։

Պանամայի դրոշի ներքո նավարկող և իսրայելական ընկերությանը պատկանող նավը պատրաստվում էր մեկնել Հայֆա։ Ըստ տեղեկությունների՝ նավում եղել են 940 ուղևոր և անձնակազմի 597 անդամ։

Ստուգումն իրականացրել են նավահանգստային ծառայության աշխատակիցները՝ հատուկ վարժեցված որոնողական շան և մասնավոր ընկերության ջրասուզակի օգնությամբ։ Նավն առավել մանրակրկիտ զննելու համար նախատեսվում էր գործողությանը ներգրավել նաև Հունաստանի առափնյա պահպանության ստորջրյա աշխատանքների ստորաբաժանումը։

Նախօրեին Սիրոսի իշխանություններն արգելել էին ձախակողմյան խմբի՝ նավահանգիստ զբոսանավի մուտքի դեմ նախատեսած բողոքի ակցիան։ Որոշումը հիմնավորել էին հասարակական կարգին և կղզու տնտեսությանը սպառնացող հնարավոր վտանգներով։

Հասանելի է

русский

Տեղադրություն

ՀունաստանԻսրայել

Թեմա

ՊատահարներՆավագնացություն

Աղբյուրը՝ NEWS.am