Բեռնատարն Ապարանից Երևան էր գնում. կադրեր՝ 8 մարդու կյանք խլած ողբերգական վթարի վայրից

Բեռնատարն Ապարանից Երևան էր գնում. կադրեր՝ 8 մարդու կյանք խլած ողբերգական վթարի վայրից

Տեսանյութեր23:37 | նոյեմբերի 3, 2026Բեռնատարն Ապարանից Երևան էր գնում. կադրեր՝ 8 մարդու կյանք խլած ողբերգական վթարի վայրից
լսել հոդվածըԿիսվելGoogle նախընտրելի դարձնել

NEWS.am-ի նկարահանող խումբն այժմ Արագածոտնի մարզի Ուշիի ոլորաններում տեղի ունեցած ողբերգական վթարի վայրում է։

Մեր թղթակցին որոշ մանրամասներ են հայտնի դարձել 8 մարդու կյանք խլած ողբերգական վթարից։ Կցորդիչով բեռնատարն Ապարանից Երևան էր գնում։ Բեռնատարը բախվել է էլեկտրասյանը, այն տապալել, ապա բախվել այլ ավտոմեքենաների, այնուհետև հայտնվել դաշտամիջյան հատվածում։ Ճանապարհին կից տեղադրված վագոն–տնակը նույնիսկ գետնին է հավասարեցրել։

Այժմ դեպքի վայրում են ոստիկանները, քննիչները, շտապ օգնության խմբերը։ Տարածքն ամբողջությամբ սահմանազատված է, երթևեկությունը պարբերաբար փակվում է, կամ կազմակերպվում միակողմանի։

Նշենք, որ զոհերի ինքնությունները դեռ հայտնի չեն։

YouTube

Թեմա

ՏեսանյութերՊատահարներ

Տեղադրություն

Արագածոտն

Իրադարձություն

ՃՏՊ

Աղբյուրը՝ NEWS.am