Իրանն ԱՄՆ-ի թշնամական վերաբերմունքը կապել է 1950-ականներին երկրի ներքին գործերին Վաշինգտոնի միջամտության հետ

Էսմայիլ Բաղայի22:51 | նոյեմբերի 3, 2026Իրանն ԱՄՆ-ի թշնամական վերաբերմունքը կապել է 1950-ականներին երկրի ներքին գործերին Վաշինգտոնի միջամտության հետ
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային հայտարարել է, որ ԱՄՆ-ն Իրանի միջուկային ծրագրի դեմ մեղադրանքներն օգտագործում է որպես Թեհրանի վրա ճնշում գործադրելու գործիք և այդ երկրի նկատմամբ իր թշնամական քաղաքականության դրսևորում, հաղորդում է Tasnim-ը։
Բաղային Վաշինգտոնին մեղադրել է միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքները, դրանց թվում՝ պետությունների ինքնիշխան հավասարությունն ու ժողովուրդների ինքնորոշման իրավունքը բազմիցս խախտելու մեջ։
Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչը նշել է, որ Իրանի միջուկային ծրագրի դեմ մեղադրանքները պատրվակ են ծառայում խիստ պատժամիջոցներ և այլ սահմանափակումներ սահմանելու համար։ Նա ընդգծել է, որ Իրանի միջուկային ծրագրի՝ խաղաղ նպատակներից շեղվելու որևէ ապացույց չի ներկայացվել։
Բաղային հայտարարել է նաև, որ Վաշինգտոնը դիվանագիտությունն օգտագործում է սեփական պահանջները պարտադրելու, այլ ոչ թե լիարժեք բանակցություններ վարելու համար։ Նրա կարծիքով՝ Իրանին քարե դար վերադարձնելու մտադրության մասին հայտարարությունները վկայում են հանրապետության նկատմամբ ամերիկյան քաղաքականության իրական բնույթի մասին։
Իրանի ԱԳՆ ներկայացուցիչը ԱՄՆ-ի թշնամական վերաբերմունքի արմատները կապել է 1950-ականներին երկրի ներքին գործերին Վաշինգտոնի միջամտության հետ։ Նա հավելել է, որ պատժամիջոցների և միջուկային ծրագրի շուրջ մեղադրանքների միջոցով Իրանին թուլացնելու փորձերը չեն հասել իրենց նպատակին։
<!—>
Հասանելի է
[—>русский
Անձ
Տեղադրություն
Թեմա
Միջուկային զենքի չտարածման պայմանագիրՔաղաքականությունՊատժամիջոցներ
Աղբյուրը՝ NEWS.am
