Երրորդ փորձը․ Չափավոր կոալիցիոն կուսակցության առաջնորդ Քրիստերսոնին հանձնարարվել է ձևավորել Շվեդիայի կառավարությունը

Ընտրություններ21:05 | նոյեմբերի 3, 2026Երրորդ փորձը․ Չափավոր կոալիցիոն կուսակցության առաջնորդ Քրիստերսոնին հանձնարարվել է ձևավորել Շվեդիայի կառավարությունը
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
Չափավոր կոալիցիոն կուսակցության առաջնորդ Ուլֆ Քրիստերսոնին հանձնարարվել է բանակցություններ վարել Շվեդիայի նոր կառավարության ձևավորման հնարավորության շուրջ։ Նա համաձայնել է ընդունել այդ առաջարկը, երբ Կենտրոն կուսակցության առաջնորդ Էլիզաբեթ Թանդ Ռինգքվիստին չի հաջողվել ստանալ խորհրդարանի աջակցությունը, հայտնում է Expressen-ը։
Քրիստերսոնը մամուլի ասուլիսում հայտնել է, որ զրուցել է խորհրդարանի խոսնակ Անդրեաս Նորլենի հետ, որը հաստատել է իրեն այդ առաջադրանքը հանձնարարելու մտադրությունը։ Կառավարության ձևավորման հնարավոր տարբերակները գտնելու համար քաղաքական գործիչը մեկ շաբաթ ունի։
Քրիստերսոնը մտադիր է պարզել՝ արդյոք խորհրդարանում ներկայացված ոչ սոցիալիստական կոալիցիան կկարողանա նախարարների կաբինետ ձևավորել։ Նա խոստովանել է, որ լուծում գտնելը դժվար կլինի։
«Այժմ բոլոր տարբերակները քիչ հավանական են թվում, սակայն ամենաանհավանականն այն է, որ Շվեդիան այդպես էլ կառավարություն չի ունենա»,- հայտարարել է չափավորների առաջնորդը։
Նա հավելել է, որ տարբեր կուսակցությունների ներկայացուցիչների հետ բանակցությունները կանցկացնի փակ ձևաչափով՝ քննարկումներում հնարավորինս վստահելի մթնոլորտ ապահովելու համար։
Քրիստերսոնը հայտարարել է նաև, որ չի վախենում արտահերթ ընտրությունների անցկացումից, և իր կուսակցությունը պատրաստ է իրադարձությունների նման զարգացմանը։ Միաժամանակ նա ընդգծել է, որ չի պատրաստվում հասնել դրանց անցկացմանը՝ նման գործողություններն անվանելով անպատասխանատու։
Խորհրդարանական ընտրություններից հետո կառավարություն ձևավորելու հանձնարարություն արդեն ստացել են սոցիալ-դեմոկրատների առաջնորդ Մագդալենա Անդերսոնը և Էլիզաբեթ Թանդ Ռինգքվիստը։
Երկու փորձերն էլ անհաջող են ավարտվել։ Քրիստերսոնը կլինի երրորդ քաղաքական գործիչը, որը պետք է ելք գտնի ստեղծված իրավիճակից։ Նա ակնկալում է, որ վարչապետի պաշտոնում իր թեկնածության հարցը, ի վերջո, քվեարկության կդրվի խորհրդարանում։
Հասանելի է
Թեմա
ԸնտրություններԿառավարության ձևավորումՔաղաքականություն
Տեղադրություն
Աղբյուրը՝ NEWS.am
