Իսրայելի ֆինանսների նախարարությունում զարմացել են ռազմական օգնությունը դադարեցնելու մասին Թրամփի հայտարարությունից

Իսրայելի ֆինանսների նախարարությունում զարմացել են ռազմական օգնությունը դադարեցնելու մասին Թրամփի հայտարարությունից

Դոնալդ Թրամփ20:49 | նոյեմբերի 3, 2026Իսրայելի ֆինանսների նախարարությունում զարմացել են ռազմական օգնությունը դադարեցնելու մասին Թրամփի հայտարարությունից
լսել հոդվածըԿիսվելGoogle նախընտրելի դարձնել

Իսրայելի ֆինանսների նախարարությունում զարմացել են ռազմական օգնությունը դադարեցնելու մասին Թրամփի հայտարարությունից<!—>

]—>

Իսրայելի ֆինանսների նախարարությունում զարմացել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այն հայտարարությունից, թե երկրին տրամադրվող ամերիկյան ռազմական օգնությունը կդադարեցվի մինչև տարեվերջ, հայտնում են իսրայելական լրատվամիջոցները։

Ըստ Walla պարբերականի՝ Իսրայելի վարչապետի գրասենյակից օգնության դադարեցման վերաբերյալ պաշտոնական փաստաթուղթ նախարարությունը չի ստացել։

«Նախարարությունում գիտեին օգնությունը դադարեցնելու մտադրության մասին, սակայն զարմացել էին, որ դա նախատեսվում է անել անմիջապես»,- մեջբերում է պարբերականը գերատեսչության ներկայացուցչի խոսքերը։

Իսրայելական Ynet պորտալը մեջբերում է ֆինանսական գերատեսչությունների՝ անունը չհրապարակած բարձրաստիճան ներկայացուցչի խոսքերը, որը նախազգուշացրել է երկրի տնտեսության համար նման որոշման լուրջ հետևանքների մասին։

«Երկու տարվա օգնությունից հրաժարվելը նշանակում է 8 միլիարդ դոլար։ Որտեղի՞ց ենք վերցնելու այդ գումարը։ Ակնհայտ է՝ քաղաքացիների հարկերի հաշվին»,- հայտարարել է նա։

Օ

Հասանելի է

русский

Անձ

Դոնալդ Թրամփ

Թեմա

ՏնտեսությունՔաղաքականությունԱՄՆ-Իսրայել հարաբերություններ

Տեղադրություն

Իսրայել

Աղբյուրը՝ NEWS.am