Հնդկաստանի ռազմածովային ուժերը զինաթափել են 12 սոմալիացի ծովահենների և փրկել իրանցի 20 նավաստիների

Արաբական ծով19:18 | նոյեմբերի 3, 2026Հնդկաստանի ռազմածովային ուժերը զինաթափել են 12 սոմալիացի ծովահենների և փրկել իրանցի 20 նավաստիների
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
Հնդկաստանի ռազմածովային ուժերն ազատագրել են Սոմալիի ափերի մոտ ծովահենների կողմից գրավված իրանական Azini ձկնորսական նավը և դրա անձնակազմի 20 անդամներին։ Գործողությունը տևել է ավելի քան 48 ժամ և ավարտվել երկուշաբթի՝ Արաբական ծովում, հայտնում է Associated Press-ը՝ վկայակոչելով Հնդկաստանի պաշտպանության նախարարությանը։
Ըստ Հնդկաստանի պաշտպանության նախարար Ռաջնաթ Սինգհի՝ գործողությունն իրականացվել է Մումբայից ավելի քան 3 հազար կմ հեռավորության վրա։ Դրան մասնակցել են ռազմանավ, ծովային դիտարկման ինքնաթիռ և ռազմածովային հատուկ ստորաբաժանումներ։ Հատուկջոկատայինների լրացուցիչ խումբ է տեղափոխվել Հնդկաստանի ռազմաօդային ուժերի C-17 ռազմատրանսպորտային ինքնաթիռով։
Սոմալիի հյուսիս-արևելքում գտնվող Պունտլենդ ինքնավար շրջանի ծովային ոստիկանության ներկայացուցիչը Associated Press-ին հայտնել է, որ հնդիկ զինվորականները զինաթափել են 12 ենթադրյալ ծովահենների, առգրավել նրանց բջջային հեռախոսները և ազատ արձակել նրանց։ Ավելի ուշ կասկածյալները և անվտանգության ուժերի երկու սոմալիացի աշխատակիցներ ափ են իջել Բանդար Բայլա քաղաքի շրջանում։
Գործակալության զրուցակցի պատմելով՝ նրանցից երեքը թեթև վնասվածքներ են ստացել, սակայն նա չի հստակեցրել, թե ովքեր են տուժել և ինչ հանգամանքներում։
Հնդկաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ գործողությունն ավարտվել է առանց զոհերի և վիրավորների։
Հասանելի է
Տեղադրություն
Թեմա
Աղբյուրը՝ NEWS.am
