ԻՀՊԿ-ն հայտնել է Հորմուզի նեղուցում երեք նավթային տանկերների վրա տեղի ունեցած պայթյունների մասին

Պատահարներ17:37 | նոյեմբերի 3, 2026ԻՀՊԿ-ն հայտնել է Հորմուզի նեղուցում երեք նավթային տանկերների վրա տեղի ունեցած պայթյունների մասին
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտնել է Հորմուզի նեղուցում երեք նավթատար լցանավերում տեղի ունեցած պայթյունների և հրդեհների մասին, փոխանցում է Mehr-ը։
Գերատեսչության տվյալներով՝ չթույլատրված երթուղիներով ընթացող նավերը պայթել են ծովային ականների վրա։
Ինչպես երեքշաբթի հայտնել է ԻՀՊԿ-ի մամուլի ծառայությունը, լցանավերը նեղուցով շարժվել են անջատված նավիգացիոն և նույնականացման համակարգերով։ Պայթյուններից հետո նավերում ուժեղ հրդեհներ են բռնկվել։
Իրանական կողմի տվյալներով՝ լցանավերը գտնվում են Հորմուզի նեղուցի հարավային ափի մոտ և շարունակում են այրվել։
ԻՀՊԿ-ն նավերի երթուղիները չարտոնված է անվանել և հայտարարել նեղուցով անցնելու սահմանված կանոնների խախտման մասին։
Հասանելի է
Թեմա
ՊատահարներՆավագնացությունԼցանավ
Կազմակերպություն
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուս
Տեղադրություն
Աղբյուրը՝ NEWS.am
