Կասեցվել է Գոռավանի «Պանիր Չանախ» արտադրատեսակի արտադրությունը

Կասեցվել է Գոռավանի «Պանիր Չանախ» արտադրատեսակի արտադրությունը

Արարատի մարզ16:27 | նոյեմբերի 3, 2026Կասեցվել է Գոռավանի «Պանիր Չանախ» արտադրատեսակի արտադրությունը
լսել հոդվածըԿիսվելGoogle նախընտրելի դարձնել

Կասեցվել է Գոռավանի «Պանիր Չանախ» արտադրատեսակի արտադրությունը<!—>

]—>

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից Ահարոն Ղարիբյան անհատ ձեռնարկատիրոջ՝ Արարատի մարզ, գ․Գոռավան, Արարատյան փողոց 6 հասցեում գործող կաթնամթերքի արտադրամասում իրականացված ստուգման ընթացքում լաբորատոր փորձաքննության ներկայացված «պանիր «Չանախ»» արտադրատեսակի նմուշը «ԱՑԽՄ» ցուցանիշով չի համապատասխանել սննդամթերքի անվտանգության ոլորտի իրավական ակտերով սահմանված անվտանգության և սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջներին։

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության առանձին գործառույթը՝ «պանիր «Չանախ»» արտադրատեսակի արտադրությունը մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը:

Տեղադրություն

Արարատի մարզ

Օբյեկտ

Պանիր

Թեմա

Սննդի անվտանգություն

Կազմակերպություն

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին

Աղբյուրը՝ NEWS.am