Քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Վրաստան համագործակցությանն առնչվող հարցեր (վիդեո)

Հայ-վրացական հարաբերություններ15:12 | նոյեմբերի 3, 2026Քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Վրաստան համագործակցությանն առնչվող հարցեր (վիդեո)
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանի և Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Գիորգի Մաթիաշվիլիի հանդիպումը։ Այս մասին տեղեկացնում են ՊՆ-ից:
Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Վրաստան համագործակցությանն առնչվող հարցեր, մասնավորապես՝ զինված ուժերում իրականացվող բարեփոխումների և կերպափոխման գործընթացներում փորձի փոխանակման հնարավորությունները։Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել շարունակելու բարձր մակարդակի փոխադարձ այցելություններն ու քննարկումները։
Զրուցակիցները կարևորել են երկկողմ պլանավորման ձևաչափի շրջանակում միջոցառումների իրականացումը, մասնագիտական փորձի փոխանակումը տարբեր ուղղություններով, այդ թվում՝ ռազմական կրթության, անձնակազմերի պատրաստության, երկու երկրներում անցկացվող համատեղ զորավարժություններին մասնակցության, տեղեկատվության փոխանակման, հատուկ նշանակության և տարածքային պաշտպանության ուժերի գործունեության ոլորտներում։
Պատմություն
Հայ-վրացական հարաբերություններ
Կազմակերպություն
Թեմա
Անձ
Տեղադրություն
Աղբյուրը՝ NEWS.am
