2027 թվականին նախագահի աշխատակազմին հատկացվուղ գումարը կավելանա 175 մլն դրամով

2027 թվականին նախագահի աշխատակազմին հատկացվուղ գումարը կավելանա 175 մլն դրամով

Հայաստան15:07 | նոյեմբերի 3, 20262027 թվականին նախագահի աշխատակազմին հատկացվուղ գումարը կավելանա 175 մլն դրամով
լսել հոդվածըԿիսվելGoogle նախընտրելի դարձնել

2027 թվականին նախագահի աշխատակազմին հատկացվուղ գումարը կավելանա 175 մլն դրամով<!—>

]—>

ՀՀ նախագահի աշխատակազմին 2027 թվականին պետական բյուջեից նախատեսվում է հատկացնել 1 մլրդ 794 մլն դրամ, ինչը 175 մլն դրամով գերազանցում է ընթացիկ տարվա հատկացումները։ Այս մասին նոյեմբերի 3-ին ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում՝ 2027 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ, հայտարարեց նախագահի աշխատակազմի ղեկավար Խաչատուր Պողոսյանը։

«Նախատեսվում է արտաքին լուսավորության համակարգի բարելավում, ինչպես նաև դեռևս 70-ականներին տեղադրված վերելակների փոխարինում»,- հավելեց Պողոսյանը։

Ինչպես նշեց պաշտոնյան, բյուջեով միջոցներ են նախատեսված նաև նախագահի արտերկրյա այցերի համար։ Մասնավորապես, հրավերներ են ստացվել Լատվիայի, Հյուսիսային Մակեդոնիայի և Լիբանանի նախագահներից, ինչպես նաև միջազգային տարբեր կազմակերպությունների ղեկավարներից։

Հասանելի է

русский

Տեղադրություն

Հայաստան

Թեմա

ՔաղաքականությունՊետական բյուջե

Աղբյուրը՝ NEWS.am