ԿԺԴՀ-ն ռազմավարական թևավոր հրթիռի փորձարկումներ է անցկացրել

ԿԺԴՀ-ն ռազմավարական թևավոր հրթիռի փորձարկումներ է անցկացրել

Ռազմական11:35 | նոյեմբերի 3, 2026ԿԺԴՀ-ն ռազմավարական թևավոր հրթիռի փորձարկումներ է անցկացրել
լսել հոդվածըԿիսվելGoogle նախընտրելի դարձնել

ԿԺԴՀ-ն ռազմավարական թևավոր հրթիռի փորձարկումներ է անցկացրել<!—>

]—>

ԿԺԴՀ-ի հրթիռաշինության գլխավոր վարչությունն անցկացրել է ռազմավարական թևավոր հրթիռի կասետային մարտագլխիկի հզորության գնահատման, ինչպես նաև ուղղահայաց հարված հասցնելու համար դրա թռիչքային առանձնահատկությունների փորձարկումներ։ Այս մասին նոյեմբերի 3-ին հաղորդել է Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը (ԿԿՀԳ)։

«Հրթիռաշինության գլխավոր վարչության մարտագլխիկների ինստիտուտը հրապարակել է ռազմավարական թևավոր հրթիռի կասետային մարտագլխիկի հզորության գնահատման փորձարկման արդյունքները։ Փորձարկմամբ հաստատվել է, որ թևավոր հրթիռի միջին չափի կասետային մարտագլխիկը կարող է գերհզոր խտությամբ ոչնչացնել 5–6 հա մակերեսով թիրախը», — ասվում է հրապարակման մեջ։

Փորձարկումները ղեկավարել է Կորեայի աշխատավորական կուսակցության կենտրոնական ռազմական կոմիտեի անդամ, կուսակցության Կենտկոմի բաժնի վարիչի առաջին տեղակալ, բանակի գեներալ Կիմ Չոն Սիկը։ Գերատեսչությունում պարզաբանել են, որ փորձարկումներն անցկացվել են մարտական համակարգերի հզորության բարձրացմանն ուղղված կանոնավոր գիտահետազոտական գործունեության շրջանակում։

<!—>

Հասանելի է

[—>русский

Թեմա

ՌազմականՀրթիռներ

Տեղադրություն

Հյուսիսային Կորեա

Աղբյուրը՝ NEWS.am