Հաճախորդները 4,9 մլրդ դոլար են հանել կոտրումից հետո աշխատանքը վերսկսած Binance բորսայի հաշիվներից

Հաճախորդները 4,9 մլրդ դոլար են հանել կոտրումից հետո աշխատանքը վերսկսած Binance բորսայի հաշիվներից

Կրիպտոարժույթ16:43 | նոյեմբերի 2, 2026Հաճախորդները 4,9 մլրդ դոլար են հանել կոտրումից հետո աշխատանքը վերսկսած Binance բորսայի հաշիվներից
լսել հոդվածըԿիսվելGoogle նախընտրելի դարձնել

Հաճախորդները 4,9 մլրդ դոլար են հանել կոտրումից հետո աշխատանքը վերսկսած Binance բորսայի հաշիվներից<!—>

]—>

Binance-ի օգտատերերն աշխարհի խոշորագույն կրիպտոարժութային բորսայից դուրս են բերել շուրջ 5 մլրդ դոլար։ Բորսան կիրակի օրվա դրությամբ վերսկսել է աննախադեպ հաքերային հարձակումից հետո իրականացվող աշխատանքը, գրում է The Financial Times-ը։

DefiLlama հարթակի տվյալներով՝ երկուշաբթի առավոտվա դրությամբ հաճախորդները դուրս են բերել շուրջ 4,9 մլրդ դոլար։ Դա կազմում է կիբերհարձակմանը նախորդող օրը բորսայում պահվող ակտիվների ընդհանուր արժեքի մոտ 3%-ը։

Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, հաքերները Binance-ից գողացել են ռեկորդային՝ 6,3 մլրդ դոլար։ Կիբերհարձակումը հայտնաբերելուց հետո բորսան կասեցրել է միջոցների դուրսբերումը՝ հարձակվողների օգտագործած խոցելիությունները բացահայտելու և վերացնելու նպատակով։ Նախնական տվյալներով՝ հաքերները կարող էին չարտոնված գործարքներ կատարել՝ ծրագրավորողներից մեկի նոթբուքին հասանելիություն ստանալով։

FT-ն գրում է, որ անցած շաբաթ օրը ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն գողության համար մեղադրել է Հյուսիսային Կորեայի հետ կապված TraderTraitor հաքերային խմբավորմանը։ Գերատեսչության գնահատմամբ՝ գողացված ակտիվները հետագայում կփոխարկվեն և «կլվացվեն»։

Binance-ի ղեկավար Ռիչարդ Թենը հայտարարել է, որ բորսան սեփական միջոցների հաշվին հաճախորդներին կփոխհատուցի կիբերհարձակման հետևանքով առաջացած բոլոր վնասները։

Binance-ի 2025 թվականի հաշվետվության համաձայն՝ բորսան որպես պահառու տնօրինում է շուրջ 162,8 մլրդ դոլարի ակտիվներ և ամբողջ աշխարհում ունի 335 մլն գրանցված օգտատեր։

Հասանելի է

русский

Թեմա

ԿրիպտոարժույթԿիբեռհանցագործությունՏնտեսություն

Կազմակերպություն

ՀԴԲ

Աղբյուրը՝ NEWS.am