Ռուբեն Ռուբինյանն ու Կանադայի դեսպանը քննարկել են համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր

Կանադա16:20 | նոյեմբերի 2, 2026Ռուբեն Ռուբինյանն ու Կանադայի դեսպանը քննարկել են համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը նոյեմբերի 2-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուլի Քրոուլիին։
Ռուբեն Ռուբինյանը շնորհավորել է դեսպանին պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ մաղթելով նրան հաջողություններ դիվանագիտական առաքելության իրականացման գործում։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Կանադայի միջև երկկողմ հարաբերությունների զարգացմանն ու համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր։
Կարևորվել են միջխորհրդարանական կապերի ամրապնդումն ու խորհրդարանական դիվանագիտության միջոցով երկկողմ օրակարգի առաջմղումը։
Տեղադրություն
Թեմա
ԴիվանագիտությունԽորհրդարանական հարաբերություններՔաղաքականություն
Անձ
Աղբյուրը՝ NEWS.am
