Կոտայքում բանջար հավաքելիս 7–ամյա երեխան հոսանքահարվել է. տատը փորձել է փրկել և ինքն էլ է հոսանքահարվել

Երեխաներ15:10 | նոյեմբերի 2, 2026Կոտայքում բանջար հավաքելիս 7–ամյա երեխան հոսանքահարվել է. տատը փորձել է փրկել և ինքն էլ է հոսանքահարվել
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
Հոկտեմբերի 27-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Այդ օրը ժամը 15:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Հրազդանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Հրազդան-Հանքավան ավտոճանապարհից 2 երեխայի տեղափոխել են «Հրազդան» բժշկական կենտրոն, հաղորդում է Shamshyan.com—ը։
Տեղում պարզվել է, որ տեղեկությունը հավաստի է, իսկ տեղափոխվածներից մեկը երեխա է։ Նրանք բժշկական կենտրոն են տեղափոխվել «Հրազդան» ԲԿ-ի շտապօգնության ավտոմեքենաներով։
Հրազդանի համայնքային ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածներն են Կոտայքի մարզի բնակիչներ 54-ամյա Էլլա Զ.-ն և 7-ամյա Վիկտոր Հ.-ն։
Այնուհետև Հրազդանի համայնքային ոստիկանները պարզել են, որ նույն օրը ժամը 15:30-ի սահմաններում Էլլա Զ․-ն իր թոռնիկներ Վիկտոր Հ.-ի և 6-ամյա Աննա Հ.-ի հետ Հրազդանից դեպի Հանքավան տանող ճանապարհի հարակից դաշտամիջյան հատվածում բանջար հավաքելու ժամանակ ճանապարհի աջակողմյան դաշտամիջյան հատվածում անզգուշաբար կպել է բաց հոսանքալարին և հոսանքահարվել։
Այդ ամենը տեսնելով, տատիկը գրկել է երեխային, ինչի հետևանքով ինքը նույնպես հոսանքահարվել է։ Բարեբախտաբար, մյուս թոռնիկին ոչինչ չի պատահել։
Դեպքի փաստով ոստիկանության Հրազդանի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն։
Թեմա
ԵրեխաներԷլեկտրաէներգիաՊատահարներ
Տեղադրություն
Աղբյուրը՝ NEWS.am
