ՅՈՒՆԵՍԿՕ-ն հայտարարել է լրագրողների սպանությունների անպատժելիության աճի մասին

ՅՈՒՆԵՍԿՕ-ն հայտարարել է լրագրողների սպանությունների անպատժելիության աճի մասին

Լրագրողներ12:58 | նոյեմբերի 2, 2026ՅՈՒՆԵՍԿՕ-ն հայտարարել է լրագրողների սպանությունների անպատժելիության աճի մասին
լսել հոդվածըԿիսվելGoogle նախընտրելի դարձնել

ՅՈՒՆԵՍԿՕ-ն հայտարարել է լրագրողների սպանությունների անպատժելիության աճի մասին<!—>

]—>

Աշխարհում լրագրողների սպանությունների անպատժելիության մակարդակն աճում է. ՅՈՒՆԵՍԿՕ-ի նոր զեկույցի համաձայն՝ յոթ հանցագործությունից վեցը մնում է չբացահայտված:

«Աշխարհում լրագրողների սպանությունների անպատժելիությունն աճում է։ Նման յոթ հանցագործությունից վեցը մնում է չբացահայտված, կամ դրանցով հետաքննությունը շարունակվում է։ Անպատժելիության մակարդակը 2026 թվականին, 2024-ի համեմատ, աճել է մեկ տոկոսային կետով և հասել 86 տոկոսի՝ հավասարվելով 2022 թվականին արձանագրված ցուցանիշին», — ասվում է զեկույցում։

Այնուամենայնիվ, ՄԱԿ-ում ընդգծել են, որ ընթացիկ ցուցանիշը դեռևս ցածր է 2012 թվականին արձանագրված 95 տոկոս մակարդակից։

Զեկույցում նաև նշվում է, որ այն երկրներում, որտեղ ռազմական գործողություններ չեն ընթանում, լրագրողների սպանության գործերով անպատժելիության մակարդակը 2026 թվականին նվազել է մինչև 77 տոկոս՝ 2012 թվականի 94 տոկոսի դիմաց։

Միաժամանակ, ըստ «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության տվյալների, որոնց հղում է արվում զեկույցում, այդ ժամանակահատվածում հաղորդվել է լրագրողների անհետացման առնվազն 160 դեպքի մասին, ընդ որում՝ դրանցից 64-ը որակվել են որպես «բռնի անհետացումներ»։ Հաղորդվում է նաև առնվազն 29 դեպքի մասին, երբ լրագրողները պատանդ են վերցվել կամ շարունակել են մնալ պատանդության մեջ։ Կազմակերպությունը նաև արձանագրել է, որ 2024–2025 թվականներին առնվազն 938 լրագրող է ձերբակալվել իր մասնագիտական գործունեության կապակցությամբ։ Իսկ Լրագրողների պաշտպանության կոմիտեի տվյալների համաձայն՝ 466 դեպքում լրագրողները անազատության մեջ են հայտնվել աշխարհի առնվազն 49 պետությունում։

<!—>

Հասանելի է

[—>русский

Թեմա

ԼրագրողներՍպանությունՄամուլի ազատություն

Կազմակերպություն

ՅՈւՆԵՍԿՕ

Աղբյուրը՝ NEWS.am