Պարսից ծոցում՝ Սաուդյան Արաբիայի ափերի մոտ, լցանավը հարվածների է ենթարկվել

Պատահարներ08:24 | նոյեմբերի 2, 2026Պարսից ծոցում՝ Սաուդյան Արաբիայի ափերի մոտ, լցանավը հարվածների է ենթարկվել
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
Պարսից ծոցով անցնող լցանավը հարվածների է ենթարկվել Սաուդյան Արաբիայի ափերի մոտ, հայտնում է Միացյալ Թագավորության ծովային առևտրային գործողությունների վարչությունը (UKMTO)։
Վարչության տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել երկուշաբթի առավոտյան։ Երկու չպարզված տեսակի զինամթերք դիպել է լցանավի ձախ կողին՝ Սաուդյան Արաբիայի առափնյա Ռաս ալ Խաֆջի քաղաքից մոտ 72 ծովային մղոն դեպի արևելք։
«Անձնակազմի բոլոր անդամներն անվտանգ են։ Այս պահին շրջակա միջավայրին հասցված վնասի մասին հաղորդումներ չեն ստացվել», — նշել են վարչությունում։
Հասանելի է
Թեմա
ՊատահարներՆավագնացությունԼցանավ
Տեղադրություն
Աղբյուրը՝ NEWS.am
