Հրդեհ՝ Մրգաշենում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարևան շինություններ

Հրդեհ՝ Մրգաշենում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարևան շինություններ

Հրդեհ08:47 | նոյեմբերի 2, 2026Հրդեհ՝ Մրգաշենում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարևան շինություններ
լսել հոդվածըԿիսվելGoogle նախընտրելի դարձնել

Հրդեհ՝ Մրգաշենում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարևան շինություններ<!—>

]—>

Նոյեմբերի 1-ին՝ ժամը 19։19-ին, Կոտայքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մրգաշեն բնակավայրում այրվում է տնակ։

ՆԳՆ փրկարար ծառայությունից NEWS.am–ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 20։00-ին, մարվել՝ 20։40-ին։ Այրվել են վագոն-տնակը (մոտ 23 քմ), անասնակեր և վառելափայտ։

Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարևան շինություններ։


Թեմա

ՀրդեհՊատահարներ

Տեղադրություն

Կոտայք

Աղբյուրը՝ NEWS.am