Մաղթում եմ Ձեզ անսասան կորով՝ շարունակելու Ձեր հայրապետական առաքելությունը. Կարապետյանը՝ Վեհափառին

Մաղթում եմ Ձեզ անսասան կորով՝ շարունակելու Ձեր հայրապետական առաքելությունը. Կարապետյանը՝ Վեհափառին

Կաթողիկոս18:21 | նոյեմբերի 1, 2026Մաղթում եմ Ձեզ անսասան կորով՝ շարունակելու Ձեր հայրապետական առաքելությունը. Կարապետյանը՝ Վեհափառին
լսել հոդվածըԿիսվելGoogle նախընտրելի դարձնել

Մաղթում եմ Ձեզ անսասան կորով՝ շարունակելու Ձեր հայրապետական առաքելությունը. Կարապետյանը՝ Վեհափառին<!—>

]—>

«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը շնորհավորել է Ամենայն Հայոց Հայրապետին օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առթիվ։

«Մեր ազգի հազարամյա ողջ պատմության ընթացքում եղել է Ամենայն Հայոց Հայրապետի օծման ընդամենը 132 իրադարձություն։ Առաջին Հայրապետի՝ Սուրբ Գրիգոր Լուսավորչի օծումից մինչև Ձեր օծումը ձգվում է մեր ազգի հոգևոր շարունակականության անխզելի շղթան՝ իր 132 օղակներով։ Այդ շղթան ոսկե թելի պես անցնում է հայ ազգի ու մեր Հայրենիքի պատմության միջով՝ սերունդներին փոխանցելով մեր հավատքն ու ինքնությունը։

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, արևշատություն և անսասան կորով՝ շարունակելու Ձեր հայրապետական առաքելությունը՝ ի զորություն մեր Սուրբ Եկեղեցու, ի միաբանություն մեր ժողովրդի և ի բարօրություն Հայրենիքի։

Թող Տերը պահապան ու զորավիգ լինի Ձեզ, իսկ Ձեր հայրապետական գավազանը՝ միշտ ծաղկյալ»։


Անձ

ԿաթողիկոսՍամվել Կարապետյան

Թեմա

ԵկեղեցիԿրոն

Կազմակերպություն

Ուժեղ Հայաստան

Աղբյուրը՝ NEWS.am