Ֆրանսիան ամփոփել է բողոքի ցույցերի արդյունքները․ մինչև 500 հազար մասնակից և 779 ձերբակալված

Ֆրանսիա19:56 | նոյեմբերի 1, 2026Ֆրանսիան ամփոփել է բողոքի ցույցերի արդյունքները․ մինչև 500 հազար մասնակից և 779 ձերբակալված
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
Ֆրանսիայում հոկտեմբերի 31-ին և Հելոուինի գիշերը տեղի ունեցած բողոքի ցույցերի ընթացքում ոստիկանությունը ձերբակալել է 779 մարդու, հայտնում է BFMTV-ն։
Միևնույն ժամանակ զանգվածային ակցիաներն ընդհանուր առմամբ խաղաղ են անցել, իսկ երեկոյի երկրորդ կեսին լուրջ միջադեպեր չեն եղել, հայտնել է ներքին գործերի նախարար Լորան Նունյեսը։
Ներքին գործերի նախարարության տվյալներով, ամբողջ երկրում ցույցերին մասնակցել է 320 հազարից մինչև 500 հազար մարդ։ Նախարարը հայտարարել է, որ իշխանությունները կշարունակեն ուշադիր հետևել իրավիճակի զարգացմանը։
Միաժամանակ Փարիզում սպանության փորձի կասկածանքով հետաքննություն է սկսվել այն բանից հետո, երբ հոկտեմբերի 31-ի ակցիայի ժամանակ անհայտ անձինք հրկիզող խառնուրդով շիշ են նետել ժանդարմների ուղղությամբ։
Շարունակվող սոցիալական դժգոհության ֆոնին դպրոցականների և ուսանողների արհմիությունները կոչ են արել երեքշաբթի և հինգշաբթի կրկին արգելափակել լիցեյների և համալսարանների մուտքերը։ Սպասվում է, որ բողոքի ակցիաները կշարունակվեն առաջիկա օրերին։
<!—>
Հասանելի է
[—>русский
Տեղադրություն
Թեմա
Աղբյուրը՝ NEWS.am
