Վրաստանում ավելի քան 60 անօրինական ներգաղթյալի են ձերբակալել․ նրանց թվում կան Ադրբեջանի, Թուրքիայի և Ռուսաստանի քաղաքացիներ

Վրաստանում ավելի քան 60 անօրինական ներգաղթյալի են ձերբակալել․ նրանց թվում կան Ադրբեջանի, Թուրքիայի և Ռուսաստանի քաղաքացիներ

Արտաքսում10:46 | նոյեմբերի 1, 2026Վրաստանում ավելի քան 60 անօրինական ներգաղթյալի են ձերբակալել․ նրանց թվում կան Ադրբեջանի, Թուրքիայի և Ռուսաստանի քաղաքացիներ
լսել հոդվածըԿիսվելGoogle նախընտրելի դարձնել

Վրաստանում ավելի քան 60 անօրինական ներգաղթյալի են ձերբակալել․ նրանց թվում կան Ադրբեջանի, Թուրքիայի և Ռուսաստանի քաղաքացիներ<!—>

]—>

Վրաստանի ՆԳՆ միգրացիայի դեպարտամենտի աշխատակիցները միգրացիոն վերահսկողության համապետական գործողության ընթացքում ձերբակալել են երկրում ապօրինի գտնվող 61 օտարերկրյա քաղաքացու, հայտնում է «Գրուզիա Online»-ը։

Ձերբակալվածների թվում են Թաիլանդի, Ադրբեջանի, Թուրքիայի, Ռուսաստանի, Բելառուսի, Հորդանանի, Չինաստանի, Ուզբեկստանի և Թուրքմենստանի քաղաքացիներ։

Միգրացիայի դեպարտամենտի տվյալներով, ստուգմամբ պարզվել է, որ օտարերկրացիները խախտել են «Օտարերկրացիների և քաղաքացիություն չունեցող անձանց իրավական կարգավիճակի մասին» Վրաստանի օրենքի պահանջները։

Ձերբակալվածները տեղավորվել են միգրացիայի դեպարտամենտի ժամանակավոր տեղավորման կենտրոնում։ Ներկայումս Վրաստանի իշխանություններն իրականացնում են նրանց՝ երկրից արտաքսելու համար անհրաժեշտ ընթացակարգերը։

<!—>

Հասանելի է

[—>русский

Թեմա

ԱրտաքսումՁերբակալությունՆերգաղթ

Տեղադրություն

Վրաստան

Աղբյուրը՝ NEWS.am