Էրդողանը Զելենսկու հետ մամուլի ասուլիսում հայտարարել է Սև ծովում լարվածությունը մեծացնող քայլերի անթույլատրելիության մասին

Սև ծով20:48 | հոկտեմբերի 31, 2026Էրդողանը Զելենսկու հետ մամուլի ասուլիսում հայտարարել է Սև ծովում լարվածությունը մեծացնող քայլերի անթույլատրելիության մասին
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է Ուկրաինայում խաղաղության հասնելու համար բոլոր ջանքերը գործադրելու Անկարայի պատրաստակամության մասին։ Այս մասին նա հայտնել է հոկտեմբերի 31-ին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ համատեղ մամուլի ասուլիսում, հաղորդել է Anadolu-ն։
Էրդողանի խոսքով՝ կողմերը մանրամասն քննարկել են հակամարտության կարգավորմանն ուղղված դիվանագիտական ջանքերի ակտիվացումը և Սև ծովում անվտանգության իրավիճակը։
Թուրքիայի նախագահն ընդգծել է, որ քաղաքացիական նավերի վրա հարձակումներն ու Սև ծովում էսկալացիայի ուժեղացմանն ուղղված գործողությունները կողմերից ոչ մեկին օգուտ չեն բերի։
Էրդողանը նաև հույս է հայտնել, որ թուրքական ընկերությունները, որոնք, չնայած պատերազմին, շարունակում են աշխատել Ուկրաինայում, էական ներդրում կունենան երկրի վերականգնման գործում։
Հասանելի է
Տեղադրություն
Անձ
Թեմա
ՔաղաքականությունՈւկրաինայի պատերազմ
Աղբյուրը՝ NEWS.am
