«Եթե դիմեք արկածախնդրության, մենք կընդլայնենք պատերազմի աշխարհագրությունը». Իրանը նախազգուշացրել է ԱՄՆ-ին

Իրան21:03 | հոկտեմբերի 31, 2026«Եթե դիմեք արկածախնդրության, մենք կընդլայնենք պատերազմի աշխարհագրությունը». Իրանը նախազգուշացրել է ԱՄՆ-ին
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
Իրանի բանակն ուշադիր հետևում է տարածաշրջանում ամերիկյան զինված ուժերի գործողություններին և պատրաստվում է հակամարտության հնարավոր սրմանը։ Այս մասին շաբաթ օրը հայտարարել է Իրանի բանակի պաշտոնական ներկայացուցիչ, բրիգադի գեներալ Մոհամադ Աքրամինիան՝ Վաշինգտոնին նախազգուշացնելով նոր ռազմական գործողության հետևանքների մասին։
«Եթե դիմեք արկածախնդրության, մենք կընդլայնենք պատերազմի աշխարհագրությունը», — գրել է Աքրամինիան X սոցիալական ցանցում։
Նրա խոսքով, եթե ԱՄՆ նախագահը, Իսրայելի սպառնալիքների և խոստումների ազդեցության տակ, որոշի տարածաշրջանում նոր ռազմական գործողություն սկսել, հակամարտությունը կարող է տարածվել ներկայիս առճակատման գոտու սահմաններից շատ հեռու։
«Պատերազմի բոցն, անկասկած, կընդգրկի շատ ավելի ընդարձակ տարածք, և այս պատերազմի ավարտն այլևս կախված չի լինի Վաշինգտոնից», — ընդգծել է Իրանի բանակի ներկայացուցիչը։
Աքրամինիան նաև հայտարարել է, որ Իրանի զինված ուժերը չեն վստահում հակառակորդի գործողություններին և շարունակում են բարձրացնել մարտական պատրաստվածությունը։
Նա ԱՄՆ նախագահին մեղադրել է դիվանագիտական պայմանավորվածություններից բազմիցս հրաժարվելու մեջ և ընդգծել, որ Իրանի բանակը պատրաստվում է իրադարձությունների հնարավոր զարգացմանը՝ հույս չդնելով ամերիկյան կողմի հայտարարությունների վրա։
Հասանելի է
Տեղադրություն
Կազմակերպություն
Թեմա
ՌազմականՔաղաքականությունԻրան-ամերիկյան հարաբերություններ
Աղբյուրը՝ NEWS.am
