Հորդանանի սահմանապահները Սիրիայի հետ սահմանին մարտի են բռնվել 14 հոգանոց խմբի հետ

Հորդանանի սահմանապահները Սիրիայի հետ սահմանին մարտի են բռնվել 14 հոգանոց խմբի հետ

Պատահարներ14:10 | հոկտեմբերի 31, 2026Հորդանանի սահմանապահները Սիրիայի հետ սահմանին մարտի են բռնվել 14 հոգանոց խմբի հետ
լսել հոդվածըԿիսվելGoogle նախընտրելի դարձնել

Հորդանանի սահմանապահները Սիրիայի հետ սահմանին մարտի են բռնվել 14 հոգանոց խմբի հետ<!—>

]—>

Հորդանանի սահմանապահները կանխել են Սիրիայից երկիր ներթափանցելու՝ 14 հոգուց բաղկացած զինված խմբի փորձը։ Այս մասին շաբաթ օրը՝ հոկտեմբերի 31-ին, հայտնել է Reuters-ը՝ հղում անելով Հորդանանի զինված ուժերին։

Զինվորականների տվյալներով՝ սահմանը հատելու փորձը տեղի է ունեցել ուրբաթ օրը և ուղեկցվել ինտենսիվ փոխհրաձգությամբ։

Բախման հետևանքով զինված խումբը բազմաթիվ կորուստներ է կրել, իսկ մնացած մարտիկները նահանջել են Սիրիայի տարածք։

Զինվորականները չեն հստակեցրել խմբի անդամների ինքնությունը և չեն հայտնել զոհերի ու վիրավորների ստույգ թիվը։

Հասանելի է

русский

Թեմա

ՊատահարներՌազմական

Տեղադրություն

ՀորդանանՍիրիա

Աղբյուրը՝ NEWS.am