«Հիմա վճարելու ձեր հերթն է»․ Ռեզային Եվրոպային մեղադրել է երկակի ստանդարտների մեջ

Տնտեսություն12:36 | հոկտեմբերի 31, 2026«Հիմա վճարելու ձեր հերթն է»․ Ռեզային Եվրոպային մեղադրել է երկակի ստանդարտների մեջ
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային եվրոպական երկրներին մեղադրել է երկակի չափանիշների կիրառման մեջ և հայտարարել, որ այժմ նրանք հատուցում են Իսրայելին ցուցաբերած աջակցության համար։
Նրա խոսքով՝ նախկինում Եվրոպան հավանություն էր տալիս Իսրայելի գործողություններին, իսկ այժմ բողոքում է Իրանի հետ պատերազմի բազմամիլիարդանոց տնտեսական հետևանքներից։
«Դեռ երեկ Եվրոպան հպարտանում էր սիոնիստական վարչակարգի կեղտոտ աշխատանքով։ Այսօր նա նվնվում է այն միլիարդների պատճառով, որոնք վատնում է Իրանի հետ պատերազմի վրա»,- ուրբաթ օրը X սոցիալական ցանցում գրել է Ռեզային։
«Երբ ողջունում էիք ռազմական հանցագործությունները, մտածո՞ւմ էիք, որ հետևանքները ձեզ չեն հասնի: Պատերազմն ու ահաբեկչությունն իրենց գինն ունեն։ Այժմ վճարելու ձեր հերթն է»,- հավելել է իրանցի պաշտոնյան։
Հայտարարությունը հնչել է ռազմական հակամարտության տնտեսական հետևանքներով պայմանավորված՝ Եվրոպայում աճող մտավախությունների ֆոնին։
Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցն ավելի վաղ հայտարարել էր, որ պատերազմով պայմանավորված՝ էներգակիրների գների աճը վերջին ութ ամսվա ընթացքում Եվրոպայի վրա արժեցել է ավելի քան 100 մլրդ եվրո։ Նա կոչ է արել հասնել դիվանագիտական կարգավորման։
<!—>
Հասանելի է
[—>русский
Թեմա
Տեղադրություն
Անձ
Աղբյուրը՝ NEWS.am
