«Սիրելիս, ախր դու նախագահ ես»․ Թրամփը պատմել է, թե ինչպես է Մելանիան արձագանքում բեմում իր պարերին

Դոնալդ Թրամփ12:06 | հոկտեմբերի 31, 2026«Սիրելիս, ախր դու նախագահ ես»․ Թրամփը պատմել է, թե ինչպես է Մելանիան արձագանքում բեմում իր պարերին
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ֆլորիդայի Դեյթոնա Բիչ քաղաքում կայացած հանրահավաքի ժամանակ պատմել է, թե ինչպես է իր կինը՝ Մելանիան, արձագանքել բեմում իր պարելուն։
Ամերիկացի առաջնորդի խոսքով՝ առաջին տիկինն իրեն հիշեցրել է նախագահի կարգավիճակի մասին և հորդորել սեփական պահվածքը համեմատել նախորդների վարքագծի հետ։
«Նա ինձ ասաց․ «Սիրելի՛ս, դու նախագահ ես։ Մտածիր մյուս նախագահների մասին։ Կարո՞ղ ես պատկերացնել, որ Ջո Բայդենը բեմում պարի»,- պատմել է Թրամփը։ — Ես նրան նույնիսկ բեմում չեմ կարող պատկերացնել»։
Թրամփը նախկինում ևս բազմիցս օգտագործել է իր հրապարակային ելույթները՝ նախորդին ծաղրելու և լսարանի հետ շփման սեփական ոճը նրան հակադրելու համար։
Հասանելի է
Անձ
Թեմա
Աղբյուրը՝ NEWS.am
