ԱՄՆ դատարանն արգելել է Թրամփի վարչակազմին ահաբեկել ընտրական հանձնաժողովների աշխատակիցներին

ԱՄՆ դատարանն արգելել է Թրամփի վարչակազմին ահաբեկել ընտրական հանձնաժողովների աշխատակիցներին

Դոնալդ Թրամփ09:41 | հոկտեմբերի 31, 2026ԱՄՆ դատարանն արգելել է Թրամփի վարչակազմին ահաբեկել ընտրական հանձնաժողովների աշխատակիցներին
լսել հոդվածըԿիսվելGoogle նախընտրելի դարձնել

ԱՄՆ դատարանն արգելել է Թրամփի վարչակազմին ահաբեկել ընտրական հանձնաժողովների աշխատակիցներին<!—>

]—>

ԱՄՆ դաշնային դատարանն արգելել է Դոնալդ Թրամփի վարչակազմին ահաբեկել ընտրական հանձնաժողովների աշխատակիցներին և ճնշում գործադրել նրանց վրա՝ ԱՄՆ միջանկյալ ընտրություններում քվեաթերթիկների մշակումը կասեցնելու նպատակով, հայտնում է NBC News-ը։

Կալիֆոռնիայի դատավոր Թրինա Թոմփսոնի որոշումը գործում է մինչև նոյեմբերի 16-ը՝ նոյեմբերի 3-ին նշանակված քվեարկության օրվանից գրեթե երկու շաբաթ անց։

Ութ էջանոց փաստաթուղթն արգելում է դաշնային իշխանություններին սպառնալ ընտրական մարմինների աշխատակիցներին, հարկադրել նրանց կամ ճնշում գործադրել նրանց վրա՝ պահանջելով դադարեցնել գրանցված ընտրողների քվեաթերթիկների մշակումը բացառապես վարչակազմի այն պնդումների հիման վրա, թե նրանք քվեարկելու իրավունք չունեն։

Թոմփսոնի խոսքով՝ ԱՄՆ արդարադատության և ներքին անվտանգության նախարարությունների բարձրաստիճան ներկայացուցիչները ճնշման արշավ են սկսել ընտրությունների անցկացման համար պատասխանատու պաշտոնատար անձանց և աշխատակիցների նկատմամբ։ Դատավորն ընդգծել է, որ վարչակազմի գործողությունները, չնայած քաղաքացիություն չունեցող անձանց ապօրինի քվեարկությունը կանխելու անհրաժեշտության մասին հայտարարություններին, կարող են խոչընդոտել ընտրությունների կազմակերպմանը և քվեարկելու իրավունք ունեցող ընտրողներին զրկել ձայնի իրավունքից։

Դատական քննության առիթ են դարձել վարչակազմի փորձերը՝ առանձին նահանգների, այդ թվում՝ Կալիֆոռնիայի և Վաշինգտոնի իշխանություններից պահանջելու առանձնացնել այն քվեաթերթիկները, որոնք, դաշնային մարմինների պնդմամբ, կարող էին պատկանել ԱՄՆ քաղաքացիություն չունեցող անձանց։ Վերաքննիչ դատարանը մերժել է Կալիֆոռնիայի իշխանություններին ներկայացված համապատասխան պահանջը, իսկ Վաշինգտոն նահանգի գործով քննությունը շարունակվում է։

Անցած շաբաթ արդարադատության նախարարությունը նամակներ է ուղարկել Կալիֆոռնիայի 58 շրջաններից 57-ի ընտրական մարմիններին՝ կոչ անելով աջակցել ենթադրյալ ապօրինի քվեարկության դեպքերի հետաքննություններին։ Հակառակ դեպքում պաշտոնյաներին սպառնացել են ստուգումներով։

Հոկտեմբերի 22-ին Սան Բեռնարդինո շրջանի ներկայացուցչին ուղարկված նամակին դաշնային դատախազի առաջին օգնական Բիլալ Էսայլին կցել է 1133 անձի ցուցակ, որոնց գերատեսչությունը բնորոշել է որպես «հավանական օտարերկրացիներ»։ Նա պահանջել է 48 ժամվա ընթացքում օգնել պարզել նրանց քաղաքացիությունը և տրամադրել ոչ հրապարակային տվյալներ, այդ թվում՝ սոցիալական ապահովության համարներն ու վարորդական վկայականներում առկա տեղեկությունները։

Եթե անձի քաղաքացիությունը չհաջողվի հաստատել, արդարադատության նախարարությունն առաջարկել է փոստով ուղարկված նրա քվեաթերթիկը ժամանակավորապես առանձնացնել մյուսներից՝ մինչև ստուգման ավարտը ձայնը չեղարկելու փոխարեն։

Ավելի վաղ դաշնային դատարաններն արդեն մերժել էին վարչակազմի փորձերը՝ ԱՄՆ քաղաքացիություն չունեցող անձանց գրանցման կասկածների հիման վրա հազարավոր քվեաթերթիկներ առանձնացնելու կամ հաշվարկից բացառելու ուղղությամբ։ Դատավորներից մեկը նաև կասկածի տակ էր դրել այն մեթոդները, որոնցով իշխանությունները բացահայտում էին ենթադրյալ խախտողներին։

Հասանելի է

русский

Անձ

Դոնալդ Թրամփ

Թեմա

ԸնտրություններՔաղաքականություն

Տեղադրություն

ԱՄՆ

Աղբյուրը՝ NEWS.am