Հրաձգություն Կալիֆոռնիայի առևտրի կենտրոնում․ մեկ մարդ զոհվել է, վեցը՝ վիրավորվել

Հրաձգություն Կալիֆոռնիայի առևտրի կենտրոնում․ մեկ մարդ զոհվել է, վեցը՝ վիրավորվել

Կալիֆոռնիա11:43 | հոկտեմբերի 31, 2026Հրաձգություն Կալիֆոռնիայի առևտրի կենտրոնում․ մեկ մարդ զոհվել է, վեցը՝ վիրավորվել
լսել հոդվածըԿիսվելGoogle նախընտրելի դարձնել

Հրաձգություն Կալիֆոռնիայի առևտրի կենտրոնում․ մեկ մարդ զոհվել է, վեցը՝ վիրավորվել<!—>

]—>

Կալիֆոռնիա նահանգի Ֆերֆիլդ քաղաքի Solano Town Center առևտրի կենտրոնում հրաձգություն է տեղի ունեցել, հայտնում է San Francisco Chronicle-ը։

Ոստիկանությունը հաստատել է, որ մեկ մարդ զոհվել է, ևս վեցը՝ վիրավորվել։

San Francisco Chronicle-ի տվյալներով՝ հրաձգությունը տեղի է ունեցել ուրբաթ՝ հոկտեմբերի 30-ի երեկոյան, Spirit Halloween դիմակահանդեսային հագուստի խանութում։

NBC Bay Area-ի տեղեկություններով՝ կասկածյալի ինքնությունը դեռ պարզված չէ, իսկ ոստիկանությունը շարունակում է հետաքննությունը։ Ուրբաթ ուշ երեկոյի դրությամբ ողջ մնացած վեց տուժածներից առնվազն երեքը ծայրահեղ ծանր վիճակում էին։

Իրավապահները հայտարարել են, որ, իրենց գնահատմամբ, բնակչության համար անմիջական վտանգ այլևս չկա։

Հրաձգության շարժառիթը դեռ անհայտ է։

<!—>

Հասանելի է

[—>русский

Տեղադրություն

ԿալիֆոռնիաՖեյրֆիլդ

Թեմա

ՄահՊատահարներՀրաձգություն

Աղբյուրը՝ NEWS.am