Գերմանիան և Ուկրաինան նոր մարտական վերերկրյա ռոբոտ են պատրաստում ռազմաճակատ ուղարկելու համար

Գերմանիա20:00 | հոկտեմբերի 30, 2026Գերմանիան և Ուկրաինան նոր մարտական վերերկրյա ռոբոտ են պատրաստում ռազմաճակատ ուղարկելու համար
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
Գերմանիայի և Ուկրաինայի երկու ընկերություններ հաջողությամբ համատեղել են գերմանական ARX Robotics ընկերության GEREON անօդաչու ռոբոտացված տանկը ուկրաինական ROBONEERS ընկերության SABER հեռակառավարվող սպառազինության մոդուլի հետ, հաղորդել է Euronews-ը։
Սա կարևոր հանգրվան է համարվում դեռևս նոր ձևավորվող համագործակցության համար։ Համագործակցության պայմանագիրը ստորագրվել է 2026 թվականի հոկտեմբերի 4-ին դաշնային կանցլեր Ֆրիդրիխ Մերցի Կիև կատարած պետական այցի ընթացքում, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու ներկայությամբ։ Մինչև 2026 թվականի վերջը սպառազինության նոր մոդուլներով առաջին ռոբոտացված մեքենաները պետք է պատրաստ լինեն շահագործման և մատակարարվեն ուկրաինական բանակին։
GEREON անօդաչու թրթուրավոր հարթակն ապահովում է տեղաշարժն ու էլեկտրասնուցումը և տեսախցիկների ու սարքերի միջոցով հետախուզություն է իրականացնում։ Վերևում տեղադրված՝ ROBONEERS-ի SABER մոդուլը պատասխանատու է պաշտպանության և հարձակման համար։ Այս համադրության շնորհիվ զինվորները կարող են մարտ վարել անվտանգ հեռավորությունից, ինչը կպաշտպանի նրանց կյանքը։
ARX Robotics ընկերության GEREON ռոբոտն արդեն լայնորեն կիրառվում է Ուկրաինայում։ Այն կարող է զինամթերք և այլ պաշարներ տեղափոխել, վիրավորներ տարհանել, ռադիոկապի խափանումներ ստեղծել, հետ մղել հակառակորդի անօդաչու թռչող սարքերի հարձակումները կամ զինվել։ Համակարգը կարելի է արագ վերասարքավորել՝ կոնկրետ առաջադրանքներին համապատասխան։
SABER սպառազինության մոդուլը առանձնանում է իր ճկունությամբ։ Դրա վրա կարելի է տեղադրել տարբեր տեսակի զենքեր՝ սովորական հրացաններից մինչև նռնականետեր։
ARX Robotics-ի ֆինանսական տնօրեն և համահիմնադիր Մաքսիմիլիան Վիդն ասում է. «Ժամանակակից վերերկրյա զորքերին անհրաժեշտ են մարտական հարթակներ, որոնք արագ հարմարվում են տարբեր տեսակի առաջադրանքներին, ինտեգրում են նոր տեխնոլոգիաները և անխափան աշխատում առկա համակարգերի հետ»։
Ընկերությունները համագործակցում են նաև այլ ուղղություններով։ Նրանք համատեղ ձեռնարկություն են ստեղծել՝ Գերմանիայում և Ուկրաինայում Rys Pro անունով ևս մեկ տրանսպորտային ռոբոտի արտադրությունը զգալիորեն ընդլայնելու նպատակով։ Արդեն առաջին տարում նախատեսվում է արտադրել և մատակարարել ավելի քան 1 000 այդպիսի մեքենա։
<!—>
Հասանելի է
[—>русский
Տեղադրություն
Թեմա
Աղբյուրը՝ NEWS.am
