Որքա՞ն է Հայաստանի անվանական ՀՆԱ-ն՝ տարածաշրջանի մյուս երկրների համեմատ

Որքա՞ն է Հայաստանի անվանական ՀՆԱ-ն՝ տարածաշրջանի մյուս երկրների համեմատ

Հայաստան21:31 | հոկտեմբերի 30, 2026Որքա՞ն է Հայաստանի անվանական ՀՆԱ-ն՝ տարածաշրջանի մյուս երկրների համեմատ
լսել հոդվածըԿիսվելGoogle նախընտրելի դարձնել

Որքա՞ն է Հայաստանի անվանական ՀՆԱ-ն՝ տարածաշրջանի մյուս երկրների համեմատ<!—>

]—>

Հայաստանի անվանական ՀՆԱ-ն 2026 թվականին կազմում է 32,97 մլրդ դոլար, ինչով երկիրը զբաղեցնում է 116-րդ տեղը, հայտնել է Visual Capitalist-ը։

Ադրբեջանը 86-րդ տեղում է՝ 89,18 մլրդ դոլար ցուցանիշով, Վրաստանը՝ 106-րդ տեղում (44,11 մլրդ դոլար)։

Թուրքիան զբաղեցնում է 16-րդ տեղը (1,8 տրլն դոլար), Ռուսաստանը՝ 8-րդ տեղը (2,8 տրլն դոլար), Իրանը՝ 52-րդ տեղը (311,95 մլրդ դոլար)։

Ըստ կանխատեսումների՝ մինչև 2026 թվականի վերջը համաշխարհային տնտեսության ծավալը կգերազանցի 128 տրլն դոլարը, ինչը մոտ 20 տրիլիոն դոլարով ավելի է, քան 2023 թվականին։

ԱՄՆ-ին (32,64 տրլն դոլար) և Չինաստանին (21,55 տրլն դոլար) բաժին է ընկնում համաշխարհային տնտեսական արտադրանքի ավելի քան 42 տոկոսը։

Չորս երկրներին՝ ԱՄՆ-ին, Չինաստանին, Գերմանիային և Ճապոնիային, բաժին է ընկնում համաշխարհային ՀՆԱ մոտ կեսը։

<!—>

Հասանելի է

[—>русский

Տեղադրություն

ՀայաստանԱդրբեջանՎրաստան

Թեմա

Տնտեսություն

Աղբյուրը՝ NEWS.am