«Ուժեղ Հայաստանի» պատգամավորները ՀՀ–ում Կանադայի դեսպանի հետ քննարկել են ներքաղաքական իրավիճակը

«Ուժեղ Հայաստանի» պատգամավորները ՀՀ–ում Կանադայի դեսպանի հետ քննարկել են ներքաղաքական իրավիճակը

Կանադա17:11 | հոկտեմբերի 30, 2026«Ուժեղ Հայաստանի» պատգամավորները ՀՀ–ում Կանադայի դեսպանի հետ քննարկել են ներքաղաքական իրավիճակը
լսել հոդվածըԿիսվելGoogle նախընտրելի դարձնել

«Ուժեղ Հայաստանի» պատգամավորները ՀՀ–ում Կանադայի դեսպանի հետ քննարկել են ներքաղաքական իրավիճակը<!—>

]—>

ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը, ԱԺ փոխնախագահ Արամ Վարդևանյանը, խմբակցության անդամներ Լիանա Մանուկյանն ու Ռուբեն Մխիթարյանը հոկտեմբերի 30-ին հանդիպել են Հայաստանի Հանրապետությունում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուլի Քրոուլիի հետ։

ԱԺ–ից NEWS.am—ին հայտնում են, որ ողջունելով նորանշանակ դեսպանին խորհրդարանում՝ Նարեկ Կարապետյանը կարևորել է Հայաստան-Կանադա հարաբերությունների խորացումն ու համագործակցության ընդլայնումը։ Խմբակցության ղեկավարն ընդգծել է, մասնավորապես, կրթական, տնտեսական և առողջապահության ոլորտներում փոխգործակցության զարգացման անհրաժեշտությունը։ Միջխորհրդարանական կապերի սերտացման հարցում էլ արժևորվել է բարեկամական խմբերի դերակատարությունը։

Ընդդիմադիր խմբակցության պատգամավորներն իրենց դիտարկումներն ու մտահոգություններն են ներկայացրել Հայաստանում ներքաղաքական գործընթացների, ժողովրդավարական մակարդակի, դատական իշխանության անկախության վերաբերյալ, խոսել խորհրդարանում ընդդիմություն-իշխանություն հարաբերություններից։

Հանդիպմանը քննարկվել են նաև տարածաշրջանային զարգացումներին առնչվող հարցեր։ Անդրադարձ է եղել Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործընթացին։

Հասանելի է

русский

Տեղադրություն

Կանադա

Թեմա

ԴիվանագիտությունՔաղաքականություն

Անձ

Նարեկ Կարապետյան

Կազմակերպություն

Ուժեղ Հայաստան

Աղբյուրը՝ NEWS.am