Ջեյհուն Բայրամով. Միջին և Զանգեզուրի միջանցքները կմեծացնեն Ադրբեջանի հնարավորությունները

Ջեյհուն Բայրամով. Միջին և Զանգեզուրի միջանցքները կմեծացնեն Ադրբեջանի հնարավորությունները

Տնտեսություն16:54 | հոկտեմբերի 30, 2026Ջեյհուն Բայրամով. Միջին և Զանգեզուրի միջանցքները կմեծացնեն Ադրբեջանի հնարավորությունները
լսել հոդվածըԿիսվելGoogle նախընտրելի դարձնել

Ջեյհուն Բայրամով. Միջին և Զանգեզուրի միջանցքները կմեծացնեն Ադրբեջանի հնարավորությունները<!—>

]—>

Ադրբեջանը տարածաշրջանում իրականացվող նախագծերի ակտիվ մասնակից է։ Այս մասին Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտնել է Անկարայում Թյուրքական պետությունների կազմակերպության պետությունների ղեկավարների խորհրդի XIII գագաթնաժողովում։

Նա նշել է, որ Թյուրքական պետությունների կազմակերպության աշխարհագրական դիրքը, տնտեսական ներուժն ու էներգետիկ ռեսուրսները լայն հնարավորություններ են ստեղծում միջազգային տրանսպորտի, առևտրի և էներգետիկ անվտանգության ոլորտներում նրա դերի հետագա ամրապնդման համար.

«Ադրբեջանն այս ուղղությամբ իրականացվող տարածաշրջանային նախագծերի ակտիվ մասնակից է։ Միջին միջանցքի զարգացումը, Զանգեզուրի միջանցքի իրագործումը և մեր երկրների միջև տրանսպորտային կապերի ընդլայնումը կմեծացնեն մեր տնտեսական հնարավորությունները»։

Բայրամովի խոսքով՝ գլխավոր նպատակն այդ հնարավորություններն օգտագործելն է ոչ միայն տարանցման, այլև փոխադարձ առևտրի, արդյունաբերական համագործակցության և ներդրումների զարգացման համար։

«Էներգետիկայի, թվային կապերի և նոր տեխնոլոգիաների ոլորտներում մեր համագործակցությունը նոր բովանդակություն է ստանում։ Ադրբեջանը ոչ միայն ավանդական էներգառեսուրսների հուսալի մատակարար է, այլև կարևոր դեր է խաղում Կենտրոնական Ասիայի և Եվրոպայի միջև «կանաչ» էներգետիկայի և թվային կապերի ստեղծման գործում», — ասել է Բայրամովը։

<!—>

Հասանելի է

[—>русский

Թեմա

ՏնտեսությունՄիջին միջանցքՏրանսպորտԶանգեզուրի միջանցք

Անձ

Ջեյհուն Բայրամով

Աղբյուրը՝ NEWS.am