Deepal-ը Զանգակատուն գյուղում բախվել է բետոնե սյանը, քարերին և հայտնվել ձորակում. ամուսինները տեղափոխվել են հիվանդանոց

Արարատի մարզ15:44 | հոկտեմբերի 30, 2026Deepal-ը Զանգակատուն գյուղում բախվել է բետոնե սյանը, քարերին և հայտնվել ձորակում. ամուսինները տեղափոխվել են հիվանդանոց
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
Այսօր՝ հոկտեմբերի 30-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 14:00-ի սահմաններում «Deepal» մակնիշի ավտոմեքենան Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի Մ2 հատվածում՝ «Զանգակատուն» բնակավայրի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշներին, ապա հողաթմբերին ու քարերին և հայտնվել ձորակում, հաղորդում է Shamshyan.com—ը։
Վթարի հետևանքով 2 հոգի, որոնց առաջինն օգնության են հասել քաղաքացիները, որից հետո քաղաքացիական «BMW» մակնիշի ավտոմեքենայի վարորդը նրանց տեղափոխել է «Վայոց ձոր» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենայի սեփականատիրոջ, վարորդի և վիրավորների ինքնությունը։
Կայքի տեղեկություններով՝ վիրավորները ամուսիններ են։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Արարատի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Հասանելի է
Տեղադրություն
Թեմա
Աղբյուրը՝ NEWS.am
