«Ուժեղ Հայաստանից» Հարություն Հարությունյանը 4 օրով գործուղվում է Դուբլին

Համաժողով14:11 | հոկտեմբերի 30, 2026«Ուժեղ Հայաստանից» Հարություն Հարությունյանը 4 օրով գործուղվում է Դուբլին
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանի կարգադրությամբ, ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Հարություն Հարությունյանը և ՔՊ խմբակցությունից Տաթևիկ Գասպարյանը 5 օրով կմեկնեն Իռլանդիա (Դուբլին)։
Կարգադրության մեջ ասվում է. «Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասով և Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 209-րդ հոդվածով` կարգադրում եմ.
1. Եվրոպական միության անդամ պետությունների խորհրդարանների ԵՄ հարցերով հանձնաժողովների համաժողովի (COSAC) 76-րդ լիագումար նիստին մասնակցելու համար 2026 թվականի դեկտեմբերի 5-9-ը Դուբլին (Իռլանդիայի Հանրապետություն) գործուղել Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հարություն Հարությունյանին (դեկտեմբերի 6-9-ը), Ազգային ժողովի պատգամավոր Տաթևիկ Գասպարյանին, ինչպես նաև նույն հանձնաժողովի համակարգող փորձագետ Մարի Մանուկյանին։
2. Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դ․ Համբարյանին՝ գործուղման հետ կապված ճանապարհածախսի, օրապահիկի, ինչպես նաև գիշերավարձի՝ ըստ փաստացի կատարած ծախսերը հավաստող փաստաթղթերի վճարումը կատարել Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեով Ազգային ժողովին այդ նպատակի համար հատկացված միջոցների հաշվին՝ հաշվի առնելով Ազգային ժողովի նախագահի 2024 թվականի դեկտեմբերի 23-ի «Ազգային ժողովի պատգամավորների և Ազգային ժողովի աշխատակազմի աշխատողների՝ օտարերկրյա պետություններ գործուղումների կազմակերպման և գործուղման ծախսերի հատուցման կարգը հաստատելու մասին և Ազգային ժողովի նախագահի 2018 թվականի մայիսի 1-ի Կ-127-Ա կարգադրությունն ուժը կորցրած ճանաչելու մասին» Կ-364-Ա կարգադրության պահանջները»։
Իրադարձություն
Տեղադրություն
Անձ
Թեմա
Աղբյուրը՝ NEWS.am
