Կաթի մասով խախտում կա միայն «Աշտարակ կաթում», իսկ կաթնաշոռի մասով՝ գրեթե բոլոր ընկերությունների արտադրանքում. Պիպոյան

Պարեն14:02 | հոկտեմբերի 30, 2026Կաթի մասով խախտում կա միայն «Աշտարակ կաթում», իսկ կաթնաշոռի մասով՝ գրեթե բոլոր ընկերությունների արտադրանքում. Պիպոյան
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
Մենք նմուշառել ենք «Աշտարակ կաթ», «Երեմյան», «Արզնի», «Մարիաննա», «Մարիլա», «Չանախ», «Անի», «Միլկին», «Բոնիլատ», «Բիոկաթ» և «Իգիթ» ընկերությունների արտադրատեսակները։ Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 30–ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը:
«Նմուշառել ենք «Իգիթի» 200 գրամանոց չեչիլ պանիրը և հայտնաբերել ենք աղիքային սուպիկի խմբի մանրէներ։ Սա միակն էր, որ այս պահին կարող էր լինել շուկայում, մնացած ապրանքները պիտանելիության կարճ ժամկետ ունեին և մինչև լաբորատոր պատասխանը լինելը բնականաբար այս խմբաքանակները շուկայում չկան։ Երեկ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն էլ հայտարարեց, որ հայտնաբերել է «Իգիթում» խախտում և որոշ արտադրատեսակներ կասեցվել են։
Կաթերից չենք ստուգել միայն «Արզնի» կաթի արտադրանքը, մնացած բոլորը ստուգել ենք, այստեղ խախտում ունենք միայն «Աշտարակ կաթ» ընկերության մոտ՝ աղիքային ցուպիկ ցուցանիշով։ Մացած կաթերում բարեբախտաբար վիճակը լավ էր։
Ստուգել ենք նաև թթվասերները, այստեղ խախտում հայտնաբերել ենք «Երեմյան» ընկերության 25% յուղայնությամբ թթվասերում, «Արզնի կաթ» ՍՊԸ-ի 20% յուղայնությամբ և «Բոնիլատ» ՍՊԸ-ի 18% յուղայնությամբ թթվասերներում։ Այստեղ բոլոր երեքում հայտնաբերել ենք աղիքային ցուպիկի խմբի մանրէներ։ 10 արտադրողից 3–ի մոտ խախտումը լավ ցուցանիշ չէ, մտահոգի է»,–ասաց նա։
Պիպոյանը նկատեց, որ էլ ավելի մտահոգիչ է իրավիճակը կաթնաշոռի շուկայում. «Խախտումներ են հայտնաբերվել ոչ միայն աղիքային ցուպիկի, այլ խմորասնկեր, բորբոսասնկեր ցուցանիշի մասով և կաթնաթթվային մանրեններ ցուցանիշի մասով։
Կաթնաշոռներում շեղումներ հայտնաբերվել են «Անի», «Մարիաննա ՍՊԸ»-ի, «Աշտարակ կաթի», «Երեմյան պրոդակշնի», «Միլկինի», «Բոնիլատի», «Բիոկաթի», «Չանախի», «Արզնու» կաթնաշոռներում։ , Կաթնաշոռում շեղումները խմորասունկ, բոլբոսասունկ ցուցանիշով եղել են են «Բոնիլատում», «Անի»–ում «Չանախում» և «Մարիլայում», իսկ ահա կաթնաթթվային մանրեները պակաս են եղել «Մարիաննայում», «Չանախում», «Մարիլայում» և «Միլկին» ընկերությունների կաթնաշոռներում։
Այսինք կաթնաշոռի մասով մենք չունենք որևէ ընկերություն, որում որևէ տեսակի շեղում հայտնաբերած չլինենք։
Բացի այդ, մենք շատ ենք տեսել ապագայից կաթնամթերքներ, երբ գնացել ենք խանութ, և, օրինակ, այսօր տեսել ենք, որ դրած է վաղվա արտադրության կաթնամթերք»,–ասաց Պիպոյանը՝ հավելելով, որ բոլոր տվյալները տալու են Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնին։
Թեմա
ՊարենՍննդի անվտանգությունԱռողջապահություն
Աղբյուրը՝ NEWS.am
