Եվրոպան պահուստներից 42 միլիոն բարել նավթ բաց կթողնի․ ծավալի կեսը կկազմի դիզելային վառելիքը

Տնտեսություն23:39 | հոկտեմբերի 29, 2026Եվրոպան պահուստներից 42 միլիոն բարել նավթ բաց կթողնի․ ծավալի կեսը կկազմի դիզելային վառելիքը
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
Եվրոպական երկրները մտադիր են երեք ամսվա ընթացքում ռազմավարական պահուստներից շուկա հանել 42 միլիոն բարել նավթ և նավթամթերք՝ վառելիքի գների աճը զսպելու համար։ Այդ ծավալի մոտ կեսը կկազմի դիզելային վառելիքը։ Դրա մասին Լյուքսեմբուրգում Եվրամիության էներգետիկայի նախարարների հանդիպումից առաջ հայտարարել է Ֆրանսիայի էկոնոմիկայի նախարար Ռոլան Լեսկյուրը, հաղորդում է Bloomberg-ը։
Որոշումն ընդունվում է համաշխարհային էներգետիկ շուկայում լարվածության ֆոնին, որը պայմանավորված է Իրանի շուրջ պատերազմով, մատակարարումների խափանումներով և նավթամթերքի հասանելիության նվազմամբ։ Իրավիճակը հատկապես սուր է անդրադառնում դիզելային վառելիքի շուկայի վրա։
Ըստ Լեսկյուրի՝ Ֆրանսիան արդեն հայտարարել է իր պահուստներից 10 միլիոն բարել դիզելային վառելիք բաց թողնելու մասին։ Ակնկալվում է, որ այդ ծավալները շուկա կմտնեն առաջիկա օրերին, իսկ գների վրա առաջին ազդեցությունը կարող է նկատվել արդեն հաջորդ շաբաթ։ Նախարարը նշել է, որ վառելիքը կվաճառվի ինքնարժեքով, ինչը, նրա գնահատմամբ, կարող է գները նվազեցնել մեկ լիտրի հաշվով 12–18 եվրոցենտով։
ԵՄ երկրների էներգետիկայի նախարարները հոկտեմբերի 29-ին հավաքվել են Լյուքսեմբուրգում՝ 2026–2027 թվականների ձմեռային սեզոնին ընդառաջ էներգետիկ անվտանգությունը քննարկելու համար։ Հանդիպման օրակարգում ընդգրկվել են նաև դիզելային վառելիքի մատակարարումների կայունության և եվրոպական նավթավերամշակման ձեռնարկությունների երկարաժամկետ կենսունակության հարցերը։
Ավելի վաղ «Մեծ յոթնյակի» երկրները պայմանավորվել էին ռազմավարական պաշարներից մինչև 100 միլիոն բարել նավթ և նավթամթերք բաց թողնել՝ շուկայի կայունացմանն ուղղված միջազգային ջանքերի շրջանակում։ Մատակարարումները համակարգում է Միջազգային էներգետիկ գործակալությունը։
Միաժամանակ եվրոպական իշխանությունները նախազգուշացնում են մատակարարումների համար պահպանվող ռիսկերի մասին։ Եվրահանձնաժողովը հայտնել էր, որ դիզելային վառելիքի և ավիացիոն կերոսինի հասանելիությունը մնում է սահմանափակ, թեև Եվրոպայում այդ մթերքների փաստացի պակաս առայժմ չկա։
<!—>
Հասանելի է
[—>русский
Թեմա
ՏնտեսությունՎառելիքի պաշարներՆավթ
Տեղադրություն
Կազմակերպություն
Աղբյուրը՝ NEWS.am
