Թրամփն ասել է, որ մնում է իր անունով վերանվանել օվկիանոսը, գետը և, գուցե, նեղուցը, և նմանակել է Մեքսիկայի նախագահին

Կլաուդիա Շեյնբաում22:46 | հոկտեմբերի 29, 2026Թրամփն ասել է, որ մնում է իր անունով վերանվանել օվկիանոսը, գետը և, գուցե, նեղուցը, և նմանակել է Մեքսիկայի նախագահին
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կատակել է Հորմուզի նեղուցն իր անունով վերանվանելու հնարավորության մասին և հայտարարել, որ Մեքսիկական ծոցն ու Օնտարիո լիճը վերանվանելուց հետո իրեն մնում է փոխել օվկիանոսի, գետի և, միգուցե, ևս մեկ նեղուցի անունները։ Դրա մասին նա ասել է Միսիսիպի նահանգում ելույթի ժամանակ։
«Մենք ունենք ծոց և լիճ, հիմա ինձ օվկիանոս ու գետ են պետք, իսկ գուցե նաև նեղուց։ Մտածում եմ Հորմուզի նեղուցը Թրամփի նեղուց անվանելու մասին»,- հայտարարել է ԱՄՆ նախագահը։
Խոսելով Մեքսիկական ծոցի մասին՝ Թրամփը նաև անդրադարձել է Մեքսիկայի նախագահ Կլաուդիա Շեյնբաումին՝ նմանակելով նրան. «Խնդրում եմ, խնդրում եմ, սըր»։
«Նա իսկապես հաճելի կին է։ Գեղեցիկ ձայն ունի»,- հայտարարել է Թրամփը։
Ավելի վաղ Թրամփը կարգադրել էր Մեքսիկական ծոցը վերանվանել Ամերիկյան ծոցի, իսկ Միացյալ Նահանգների և Կանադայի սահմանին գտնվող Օնտարիո լիճը՝ Ամերիկա լճի։ Այդ որոշումները դարձել են աշխարհագրական անվանումները փոխելու նրա արշավի մի մասը, որի մասին նա բազմիցս խոսել է հրապարակավ։
Ամերիկացի առաջնորդը նախկինում նաև Ատլանտյան օվկիանոսը վերանվանելու գաղափար էր առաջ քաշել։
Խոսելով գետերի մասին՝ Թրամփը պատմել է, որ դիտարկել է երկու տարբերակ՝ Հուդզոնը և Միսիսիպին։ Սակայն վերջինս վերանվանելու մտքից նա հրաժարվել է։
«Ես մտածում էի գետի անունը փոխելու մասին, և միակ երկու տարբերակները, որոնք, իմ կարծիքով, կարող էին հարմար լինել, Հուդզոնն ու Միսիսիպին էին։ Եվ ես ինքս ինձ ասացի՝ այս երեկո ես Միսիսիպիում եմ։ Երաշխավորում եմ ձեզ՝ ես երբեք չեմ փոխի Միսիսիպիի անունը։ Երբեք չեմ փոխի»,- ասել է նա։
Հասանելի է
Անձ
Կլաուդիա ՇեյնբաումԴոնալդ Թրամփ
Թեմա
Տեղադրություն
Աղբյուրը՝ NEWS.am
