Բեռլինում ձերբակալված՝ Վիլնյուսի Starlink-ի սարքավորումները հրկիզել փորձած կասկածլայներից մեկը Թուրքիայի քաղաքացի է

Գերմանիա22:08 | հոկտեմբերի 29, 2026Բեռլինում ձերբակալված՝ Վիլնյուսի Starlink-ի սարքավորումները հրկիզել փորձած կասկածլայներից մեկը Թուրքիայի քաղաքացի է
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
Լիտվայի իրավապահ մարմինները պարզել են երկու օտարերկրացու ինքնությունը, որոնք ենթադրաբար առնչություն ունեն Վիլնյուսում Starlink արբանյակային կապի սարքավորումները հրկիզելու փորձին, հայտնում է Delfi-ն։
Գերմանիայում բնակվող կասկածյալները ձերբակալվել են այդ երկրի տարածքում։ Քննությունը կարծում է, որ նրանք կարող էին առնչություն ունենալ Լեհաստանում և Բուլղարիայում տեղի ունեցած նմանատիպ միջադեպերին։
Դրա մասին հինգշաբթի Ոստիկանության դեպարտամենտում անցկացված մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է Լիտվայի քրեական ոստիկանության բյուրոյի պետի տեղակալ Սաուլյուս Բրիգինասը։
Ըստ նրա՝ կասկածյալներից մեկն ունի Թուրքիայի և Գերմանիայի, իսկ մյուսը՝ Սերբիայի և Գերմանիայի քաղաքացիություն։ Երկուսն էլ Լիտվա են ժամանել ենթադրյալ հանցագործությունից կարճ ժամանակ առաջ և երկիրը լքել դրանից անմիջապես հետո։
«Այս անձինք Լիտվայի հետ որևէ կապ չունեն և այստեղ են ժամանել հենց այդ հանցագործությունը կատարելու համար»,- հայտարարել է Բրիգինասը։ Քննության տվյալներով՝ հրկիզման փորձը նախապես ծրագրված է եղել և ինքնաբուխ գործողություն չի եղել։
Վիլնյուսի շրջանային դատախազության կազմակերպված հանցագործությունների և կոռուպցիայի քննության բաժնի գլխավոր դատախազ Ներիյուս Պուշկորյուսը հայտնել է, որ հոկտեմբերի 27-ին երկու տղամարդկանց էլ պաշտոնապես ծանուցել են մի շարք հոդվածներով նրանց նկատմամբ առկա կասկածների մասին, այդ թվում՝ կազմակերպված ահաբեկչական խումբ ստեղծելու, ահաբեկչական գործունեությանը մասնակցելու, ահաբեկչական նպատակներով ժամանելու և ծանր հետևանքներով հղի ահաբեկչական գործողություն կատարելու վերաբերյալ։ Ըստ դատախազի՝ կասկածյալները մոտ 20 տարեկան են։
Լիտվայի իշխանությունները համագործակցում են Գերմանիայի, Լեհաստանի և Բուլղարիայի իրավապահ մարմինների հետ։ Ձերբակալվածներին Լիտվային հանձնելու հարցը կլուծվի քննության ավելի ուշ փուլում։
Ըստ Բրիգինասի՝ քննությունը ուղիղ կապ է հաստատել Վիլնյուսում Starlink-ի սարքավորումները հրկիզելու փորձի և այլ երկրներում տեղի ունեցած նմանատիպ միջադեպերի միջև։ Լեհաստանում միջադեպը գրանցվել է սեպտեմբերի 23-ին, իսկ Բուլղարիայում՝ հոկտեմբերի 9-ին։ Լիտվայում քննվող գործով կասկածյալներին կապում են նաև Բուլղարիայում տեղի ունեցած դրվագի հետ։ Լեհաստանում ձերբակալվել են այլ անձինք, որոնք ենթադրաբար կապված են այս խմբի հետ։
Վիլնյուսում հրկիզման փորձը տեղի է ունեցել հոկտեմբերի 18-ի գիշերը՝ 02։30-ի սահմաններում, Յուրգյո Տիշկյավիչյաուս փողոցում գտնվող ձեռնարկության ցանկապատված տարածքում։ Չարագործները փորձել են վնասել արբանյակային կապի ալեհավաքը՝ ենթադրաբար օգտագործելով հրկիզող խառնուրդով շշեր։ Հրշեջների ժամանման պահին կրակն արդեն մարված էր։
Դեպքի առթիվ նախաքննություն է իրականացվում։ Starlink-ի սարքավորումները գտնվում են լիտվական ձեռնարկության տարածքում, որի շինությունները վարձակալում է ամերիկյան SpaceX ընկերությունը։ Ենթակառուցվածքն ավելի լայն արբանյակային կապի ցանցի մաս է կազմում, որը համացանցի հասանելիություն է ապահովում բնակչության, բիզնեսի և զինված ուժերի համար։
Հասանելի է
Տեղադրություն
Թեմա
Կազմակերպություն
Օբյեկտ
Պատմություն
Աղբյուրը՝ NEWS.am
