Ադրբեջանի և Թուրքիայի արտգործնախարարները տարածաշրջանային հարցեր են քննարկել Անկարայում

Ադրբեջան16:54 | հոկտեմբերի 29, 2026Ադրբեջանի և Թուրքիայի արտգործնախարարները տարածաշրջանային հարցեր են քննարկել Անկարայում
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն Անկարայում հանդիպել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ։ Կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացումը, Թյուրքական պետությունների կազմակերպության շրջանակում իրականացվող փոխգործակցությունը, ինչպես նաև տարածաշրջանային ու միջազգային հրատապ հարցեր, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով Ադրբեջանի ԱԳՆ-ն։
Հաղորդագրության համաձայն՝ բանակցությունների ընթացքում նախարարներն անդրադարձել են Բաքվի և Անկարայի հարաբերությունների օրակարգային հարցերին։
Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել Թյուրքական պետությունների կազմակերպության (ԹՊԿ) շրջանակում համագործակցության տարբեր ուղղություններին։
Բայրամովն ու Ֆիդանը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային և միջազգային օրակարգի հրատապ հարցերի շուրջ։
Հասանելի է
Տեղադրություն
Անձ
Թեմա
Աղբյուրը՝ NEWS.am
