Քուվեյթի ԱԳՆ-ն բողոքի նոտա է հանձնել Իրանի դեսպանին՝ երկրի գործերին միջամտելու կապակցությամբ

Դիվանագիտություն14:18 | հոկտեմբերի 29, 2026Քուվեյթի ԱԳՆ-ն բողոքի նոտա է հանձնել Իրանի դեսպանին՝ երկրի գործերին միջամտելու կապակցությամբ
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
Քուվեյթի արտաքին գործերի նախարարությունը կանչել է էմիրությունում Իրանի դեսպան Մոհամմադ Թոթունչիին՝ երկրի ներքին գործերին միջամտելու կապակցությամբ բողոքի նոտա հանձնելու համար։ Այս մասին ասվում է X սոցիալական ցանցում գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ։
«Արտաքին գործերի նախարարի տեղակալ Համադ Սուլեյման ալ-Մաշաանը կանչել է Իրանի դեսպան Թոթունչիին և բողոքի նոտա հանձնել հոկտեմբերի 28-ին Քուվեյթի Պետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության արած հայտարարության կապակցությամբ»,– նշել են Քուվեյթի ԱԳՆ-ում։
Գերատեսչության գնահատմամբ՝ այդ հայտարարությունը «կոպիտ միջամտություն է Քուվեյթի Պետության ներքին գործերին, ոտնձգություն՝ նրա ինքնիշխանության ու դատական համակարգի անկախության նկատմամբ, ինչպես նաև միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների բացահայտ խախտում»։
Ավելի վաղ Քուվեյթում Իրանի դեսպանությունը քննադատել էր այդ երկրի քրեական դատարանի որոշումը, որով երեք անձ, այդ թվում՝ Իրանի մեկ քաղաքացի, մահապատժի էին դատապարտվել Թեհրանի օգտին լրտեսության և մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ ներքին գործերի նախարարի դեմ մահափորձ նախապատրաստելու համար։
Հասանելի է
Թեմա
ԴիվանագիտությունՔաղաքականություն
Տեղադրություն
Աղբյուրը՝ NEWS.am
