Թրամփը հայտարարել է Իրանի շուրջ իրավիճակի շուտափույթ հանգուցալուծման մասին

Դիվանագիտություն11:41 | հոկտեմբերի 29, 2026Թրամփը հայտարարել է Իրանի շուրջ իրավիճակի շուտափույթ հանգուցալուծման մասին
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, Իրանին նոր հարվածներ հասցնելու հավանականության մասին լուրերի ֆոնին, հայտարարել է, որ իրավիճակը շուտով կհանգուցալուծվի։
«Շուտով սրա հարցերն էլ կփակենք»,- Օհայո նահանգում իր աջակիցների հանրահավաքի ժամանակ ասել է Թրամփը՝ խոսելով Իրանի շուրջ ստեղծված իրադրության մասին։
Ավելի վաղ ամերիկյան լրատվամիջոցները հայտնել էին, որ Միացյալ Նահանգներն ու Իսրայելը Իրանի դեմ նոր ռազմական գործողության ծրագիր են մշակել, որը դիվանագիտական բանակցությունների տապալման դեպքում կարող է մեկնարկել անմիջապես ԱՄՆ միջանկյալ ընտրություններից հետո՝ նոյեմբերին։
Համաձայնության չգալու պարագայում Իրանի դեմ նոր ռազմական գործողության հնարավորությունը նախկինում չէր բացառել նաև ինքը՝ Թրամփը։
<!—>
Հասանելի է
[—>русский
Թեմա
ԴիվանագիտությունՔաղաքականություն
Անձ
Տեղադրություն
Պատմություն
Աղբյուրը՝ NEWS.am
