Թուրքական կոնտեյներատարը հրդեհվել է Սև ծովում ԱԹՍ-ի հարձակման հետևանքով

Սև ծովի չեզոք ջրերում անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով հրդեհվել է թուրքական RMS TEAM կոնտեյներատարը։ Հարվածից հետո նավում հրդեհ է բռնկվել, անձնակազմը աղետի ազդանշան է ուղարկել։
Մոտակայքով անցնող մեկ այլ նավ փրկել է անձնակազմի 11 անդամի, իսկ ևս մեկ նավաստի անհետ կորած է համարվում։ Նրա որոնողական աշխատանքները շարունակվում են։
Թուրքական Akkon Lines ընկերության տվյալներով՝ հրդեհը բռնկվել է բնակելի հատվածի և շարժիչի բաժանմունքի տարածքում, այնուհետև տարածվել է բեռնարկղերի վրա։
Նավը Նովոռոսիյսկ էր ուղևորվում։
Աղբյուր՝ 24News.am
