Գիտեք՝ ումից է գալիս քաղաքական հետապնդումը շարունակելու հիվանդագին այս տրամաբանությունը. Չալաբյան

Գիտեք՝ ումից է գալիս քաղաքական հետապնդումը շարունակելու հիվանդագին այս տրամաբանությունը. Չալաբյան

Գիտեք՝ ումից է գալիս քաղաքական հետապնդումը շարունակելու հիվանդագին այս տրամաբանությունը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց «ՀայաՔվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը։

Նշենք, որ քիչ առաջ Ավետիք Չալաբյանին ազատ արձակեցին դատարանի դահլիճից։ Դատավոր Դավիթ Բալայանը որևէ խափանման միջոց չկիրառեց նրա նկատմամբ։

Հիշեցնենք, որ Չալաբյանին մեղադրանք էր առաջադրվել իբրև թե ընտրողների ընտրական իրավունքին խոչընդոտելու նախապատրաստության համար (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ և իշխանական լիազորությունների օգտագործմամբ)։

«Ազատության մեջ իմ հաջորդ քայլերը աջակիցներիս մոտենալը և ողջունելն է, բնականաբար, նաև այս մեղադրանքը քարը քարի վրա չթողնելն է, բայց նաև ուշքի գալուց հետո ընտանիք վերադառնալը, այն ամեն ինչին, ինչը մեր կյանքն է, մեր գործունեությունն է, պայքարն է, և ինչի համար մենք իրականում նաև այս ամբողջ բեռը մեր վրա տանում ենք»,- ասաց նա:

Չալաբյանի խոսքով, ընդդիմությունը պետք է շարքերն ինչ-որ իմաստով միավորի, որպեսզի կարողանա դիմակայել այն դեմագոգիայի հեղեղին, որն ամեն օր ՔՊ-ից լցվում է մեր ժողովրդի ականջները։

Աղբյուր՝ 24News.am