Թուրքիան ակտիվացրել է ռազմածովային գործունեությունը Արևելյան Միջերկրականում

Թուրքիան ակտիվացրել է ռազմածովային գործունեությունը Արևելյան Միջերկրականում:
Իսրայելական 12-րդ հեռուստաալիքի տվյալներով՝ վերջին շրջանում միջազգային ջրերում մի քանի դեպք է գրանցվել, երբ թուրքական ռազմական նավերը մոտեցել են այդ տարածքով անցնող իսրայելական նավերին։
Բոլոր միջադեպերն ավարտվել են առանց որևէ բախման կամ այլ լուրջ հետևանքի։
Միևնույն ժամանակ, Իսրայելում այս գործողությունները դիտարկում են որպես տարածաշրջանում իր ռազմական ակտիվությունը պահպանելու Թուրքիայի մտադրության ցուցադրում՝ չնայած այնտեղ Իսրայելի ներկայությանը։
Աղբյուր՝ 24News.am
