Երևանի երկու վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան

Երևանի երկու վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը օգոստոսի 12-18-ը:

Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․

◾️ Կենտրոնում՝ օգոստոսի 13-17-ը,
◾️ Արաբկիրում՝ օգոստոսի 15-16-ը,
◾️ Շենգավիթում` չի գերազանցել,
◾️ Նոր Նորքում՝ չի գերազանցել։

Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել Է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․

◾️ Կենտրոնում՝ օգոստոսի 12-ին և 15-18-ը,
◾️ Նոր Նորքում՝ օգոստոսի 12-ին և 15-18-ը,
◾️ Արաբկիրում՝ օգոստոսի 17-18-ը,
◾️Շենգավիթում` չի գերազանցել։

Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան:

Աղբյուր՝ 24News.am