Թիկնիզյանը արցունքն աչքերին հրաժեշտ է տվել Ցրվենա Զվեզդային խաղացողներին

Սերբական ակումբի տարածած տեսանյութը մակագրված է կարճ ու հստակ․ «Թիկի՛, շնորհակալ ենք ամեն ինչի համար»։
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, հայ պաշտպանը կարիերան կշարունակի հունական «Օլիմպիակոսում», որտեղ ձախ պաշտպանի դիրքում կփոխարինի արգենտինացի Ֆրանսիսկո Օրտեգային։ Նրա տրանսֆերի դիմաց հունական ակումբը «Ցրվենա Զվեզդային» կվճարի 5 միլիոն եվրո հաստատուն գումար և ևս 2 միլիոն եվրո՝ որպես բոնուս: Թիկնիզյանը նոր թիմի հետ կնքել է 4+1 ձևաչափով պայմանագիր (4 տարի՝ ևս մեկով երկարաձգելու հնարավորությամբ), իսկ տարեկան աշխատավարձը կկազմի շուրջ 1,1 միլիոն եվրո։
Հիշեցնենք, որ Թիկնիզյանը բելգրադյան ակումբին միացել էր 2025 թվականի ամռանը։ Սերբական թիմի կազմում նա ընդհանուր առմամբ մասնակցել է 67 հանդիպման, որոնցից 7-ը՝ նոր մեկնարկած մրցաշրջանում։
Աղբյուր՝ 24News.am
